Խախտւում է մարդկանց տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը


Խախտւում է մարդկանց տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը

  • 12-10-2012 13:19:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

1. Վիկտոր Մարտիրոսեան – "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենեակ" պետական հիմնարկի պետ 29.05.2012թ.-ին Իակ-ը տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցմամբ դիմել էր "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենեակ" Պհ-ին եւ խնդրել տրամադրել տեղեկութիւններ 2011թ.-ին Պհ-ի աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց Պհ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարուել է ոչ լիարժէք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի խնդրած` "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենեակ" Պհ-ի` պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկութիւնները: 20.06.2012թ.-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով` պատճառաբանելով, որ խնդրուող տեղեկութիւնները Պհ-ի աշխատակիցների անհատական տուեալներ են: 2. Սոնա Ղարիբեան – Ֆինանսական վերահսկողութեան տեսչութեան պետ Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողութեան տեսչութեանը եւ խնդրել տրամադրել տեղեկութիւններ 2011թ.-ին տեսչութեան աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Տեսչութիւնը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարուել է ոչ լիարժէք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի խնդրած` Ֆինանսական վերահսկողութեան տեսչութեան` պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկութիւնները: 23.06.2012թ.-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչութիւնը պատասխանել է անհիմն մերժումով` համարելով դրանք տեսչութեան աշխատակիցների անհատական տուեալներ: 3. Կարէն Թամազեան – Լիցենզաւորման գործակալութեան պետ 2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցում էր ուղարկել Լիցենզաւորման գործակալութեանը` խնդրելով տրամադրել տեղեկութիւններ 2011թ.-ին գործակալութեան աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Գործակալութիւնը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարուել է ոչ լիարժէք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի խնդրած` Լիցենզաւորման գործակալութեան` պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկութիւնները: 23.06.2012թ.-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալութիւնը պատասխանել է անհիմն մերժումով` համարելով դրանք տեսչութեան աշխատակիցների անհատական տուեալներ: 4. Կարէն Խտրեան – Իրաւական ակտերի փորձաքննութեան գործակալութեան պետ Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցում էր ուղարկել Իրաւական ակտերի փորձաքննութեան գործակալութեանը եւ խնդրել տրամադրել տեղեկութիւններ 2011թ.-ին գործակալութեան աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Գործակալութիւնը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարուել է ոչ լիարժէք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի խնդրած` Իրաւական ակտերի փորձաքննութեան գործակալութեան` պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկութիւնները: 23.06.2012թ.-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալութիւնը պատասխանել է անհիմն մերժումով` համարելով, որ այդ տեղեկութիւնները վերաբերում են գործակալութեան աշխատակիցների անձնական կեանքի անձեռնմխելիութեանը: 5. Աբրամ Բախչագուլեան – Սննդամթերքի անվտանգութեան պետական ծառայութեան պետ 2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգութեան պետական ծառայութեանը` խնդրելով տեղեկութիւններ 2011թ.-ին ծառայութեան աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Ծառայութիւնը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարուել է ոչ լիարժէք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի խնդրած` Սննդամթերքի անվտանգութեան պետական ծառայութեան` պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկութիւնները: 23.06.2012թ.-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայութիւնը թողել է անպատասխան: 6. Լիլեայ Վարդգէսեան – Ստեփան Շահումեանի անուան թիւ 1 դպրոցի տնօրէն 2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը տեղեկութիւն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումեանի անուան թիւ 1 դպրոցին` խնդրելով տրամադրել տեղեկութիւններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելութեան համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերեալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաեւ սեպտեմբերի 12-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցմանը: 7. Իրա Յակոբեան – Խաչատուր Աբովեանի անուան թիւ 2 դպրոցի տնօրէն 2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովեանի անուան թիւ 2 դպրոցին եւ խնդրել էր տեղեկութիւններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելութեան համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերեալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաեւ սեպտեմբերի 12-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցումը: 8. Անահիտ Վարդանեան – Լ. Շանթի անուան թիւ 4 դպրոցի տնօրէն Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնը 2012թ.-ի օգոստոսի 17-ին տեղեկութիւն ստանալու գրաւոր հարցմամբ դիմել էր Լ. Շանթի անուան թիւ 4 դպրոցին` խնդրելով տեղեկութիւններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելութեան համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերեալ: Դպրոցը պատասխան չի տրամադրել նաեւ սեպտեմբերի 12-ին ուղարկուած նոյնաբովանդակ կրկնակի հարցմանը: Նախորդ եռամսեակների Սեւ ցուցակում ընդգրկուած անձանց մասին կարող էք կարդալ այստեղ` http://foi.am/hy/years/
  -   Մամլո հաղորդագրություն