Խախտվում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը


Խախտվում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը

  • 12-10-2012 13:19:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

1. Վիկտոր Մարտիրոսյան – "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի պետ 29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ին եւ խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց ՊՀ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՀ-ի՝ պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկությունները: 20.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով՝ պատճառաբանելով, որ խնդրվող տեղեկությունները ՊՀ-ի աշխատակիցների անհատական տվյալներ են: 2. Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողության տեսչությանը եւ խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին տեսչության աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Տեսչությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ: 3. Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ 2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Լիցենզավորման գործակալությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության՝ պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ: 4. Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը եւ խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության՝ պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով, որ այդ տեղեկությունները վերաբերում են գործակալության աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը: 5. Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ 2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ 2011թ.-ին ծառայության աշխատակիցների ստացած պարգեւատրումների մասին: Ծառայությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայությունը թողել է անպատասխան: 6. Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն 2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաեւ սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը: 7. Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն 2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցին եւ խնդրել էր տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաեւ սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը: 8. Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի օգոստոսի 17-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցին՝ խնդրելով տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը պատասխան չի տրամադրել նաեւ սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը: Նախորդ եռամսյակների Սեւ ցուցակում ընդգրկված անձանց մասին կարող եք կարդալ այստեղ՝ http://foi.am/hy/years/
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play