Նոր երկրաշարժ է գրանցուել Ճապոնիայի արեւելեան հատուածում


Նոր երկրաշարժ է գրանցուել Ճապոնիայի արեւելեան հատուածում

  • 16-03-2011 14:02:49   |   |  Միջազգային
Նոր երկրաշարժ է գրանցուել Ճապոնիայի արեւելեան հատուածում, որի հետեւանքով ցնցուել էն մայրաքաղաք Տոկիոյի շէնքերը: Հաղորդւում է, որ 6 մագնիտուդ ուժգնութեամբ այդ երկրաշարժից յետոյ ցունամիի վտանգ դեռեւս չկայ: Տեղացող ձիւնը եւ անձրեւը դժուարացնում էն փրկարար աշխատանքները: Ճապոնիայի կայսր Ակիհիտօն հեռուստաուղերձով դիմել է իր երկրի ժողովրդին: Կայսրը անկանխատեսելի է անուանել «Ֆուկուսիմայ» ատոմակայանում տիրող իրավիճակը, իսկ ուրբաթ տեղի ունեցած երկրաշարժը՝ իր մասշտաբներով աննախադէպ: Այսօր չորրորդ էներգաբլոկում կրկին հրդեհ է բռնկուել: Հաղորդւում է երրորդ բլոկի վնասուած լինելու մասին: Ճապոնիայի իշխանութիւնները հնարաւոր է դիմեն Միացեալ Նահանգների ռազմական ուժերին, խնդրելով նրանց օժանդակութիւնը ատոմակայանի ռէակտորների սառեցման հարցում: Հաղորդւում է, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմայ» ատոմակայանի աշխատակիցներն այսօր արդէն վերադարձել էն իրենց աշխատատեղերը, որը լքել էին ատոմայակայանի տարածքում երէկ տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մեծ ծաւալների ռադիօակտիւ նիւթի արտանետման պատճառով: Երկրաշարժից տուժած շրջաններում փրկարար աշխատանքները շարունակւում էն: Պաշտօնապէս յայտարարւում է մօտ 4 հազար զոհուածների մասին: Հազարաւոր մարդիկ համարւում էն անյայտ կորած: Անօթեւան է մնացել կէս միլիոն մարդ: Հաղորդւում է սննդամթերքի եւ վառելիքի պակասի մասին:
  -   Միջազգային