Նոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արեւելյան հատվածում


Նոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արեւելյան հատվածում

  • 16-03-2011 14:02:49   | Ճապոնիա  |  Միջազգային
Նոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արեւելյան հատվածում, որի հետեւանքով ցնցվել են մայրաքաղաք Տոկիոյի շենքերը: Հաղորդվում է, որ 6 մագնիտուդ ուժգնությամբ այդ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ դեռեւս չկա: Տեղացող ձյունը եւ անձրեւը դժվարացնում են փրկարար աշխատանքները: Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հեռուստաուղերձով դիմել է իր երկրի ժողովրդին: Կայսրը անկանխատեսելի է անվանել «Ֆուկուսիմա» ատոմակայանում տիրող իրավիճակը, իսկ ուրբաթ տեղի ունեցած երկրաշարժը՝ իր մասշտաբներով աննախադեպ: Այսօր չորրորդ էներգաբլոկում կրկին հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է երրորդ բլոկի վնասված լինելու մասին: Ճապոնիայի իշխանությունները հնարավոր է դիմեն Միացյալ Նահանգների ռազմական ուժերին, խնդրելով նրանց օժանդակությունը ատոմակայանի ռեակտորների սառեցման հարցում: Հաղորդվում է, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի աշխատակիցներն այսօր արդեն վերադարձել են իրենց աշխատատեղերը, որը լքել էին ատոմայակայանի տարածքում երեկ տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մեծ ծավալների ռադիոակտիվ նյութի արտանետման պատճառով: Երկրաշարժից տուժած շրջաններում փրկարար աշխատանքները շարունակվում են: Պաշտոնապես հայտարարվում է մոտ 4 հազար զոհվածների մասին: Հազարավոր մարդիկ համարվում են անհայտ կորած: Անօթեւան է մնացել կես միլիոն մարդ: Հաղորդվում է սննդամթերքի եւ վառելիքի պակասի մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play