ՀՀԿ-ԲՀԿ «առճակատումը» շարունակում է արմատաւորուել ՀՀ քաղաքական դաշտում


ՀՀԿ-ԲՀԿ «առճակատումը» շարունակում է արմատաւորուել ՀՀ քաղաքական դաշտում

  • 30-10-2012 11:40:58   | Հայաստան  |  Քաղաքական
Հհկ-բհկ «առճակատումըէ շարունակում է արմատաւորուել հհ քաղաքական դաշտում: Եւ, եթէ այդ գործում կարեւոր խթան է հանդիսանում աժ թատերաբեմը, ապա ճիշտ հակառակ պատկերն է երեւանի աւագանիում, այն է` բացակայում են «ղժղժան»` ԲՀԿ-ականները եւ ինքնակոչ «ՀԱԿ-կենտրոնական գրասենեակի» ՀՀՇ-ականները: Աւագանիում, քաղաքապետի ապօրինութիւնների հանդէպ, տիրում է լիարժէք փոխհամաձայնութեան մթնոլորտ հհկ-բհկ-հակկգ եւ եւրոկառոյցների միջեւ, ինչն, ըստ մեզ, նախընտրական շրջանի իրական պատկերն է իր հերթական ողբերգական հետեւանքներով: այդ կապակցութեամբ, բոլոր թերահաւատները կարող են խորհել` 1. ԲՀԿ-ների «հլուհնազանդ» զրո-դեմական քառամեայ քուէարկութիւնների, 2. ՀԱԿԿԳականների քառամեայ զրոյական մասնակցութեան իշխանապաշտպանութեան, 3. ՀԱԿ խմբակցութեան գործունէութեան փաստացի արգելման /Հ.Գ./, 4. Իրենց գովաբանած սահանադրական հրաշալիքի, սակայն ոչնչացուող Աւագանու հանդէպ եւրոկառոյցների անուշադրութեան հարցերի շուրջ: Այնուամենայնիւ յայտարարում ենք, որ անելու ենք հնարաւորինս, չէզոքացնելու համար աւագանու այս համագործակցութեան ազդեցութիւնը հհ նախագահի առաջիկայ ընտրութիւնների ակնկալուող ապօրինութիւնների վրայ: «ՀԱԿ-կուսակցութիւնների դաշինք» Երեւանի Աւագանու խմբակցութիւն Հ.Գ. – 1. Չեն ընդունում ՀԱԿ խմբակցութեան օրինական գոյութիւնը, 2. յանձնաժողովների կազմում չեն ՀԱԿ ներկայացուցիչներին, 3. թոյլ չեն տալիս, որ խմբակցութիւնը ամբողջովին ձեւաւորուի, 4. խմբակցութեան եւ նրայ անդամների ոչ մի նախաձեռնութիւն չեն քննարկում, 5. Քաղաքապետը չի պատասխանում խմբակցութեան եւ նրայ անդամների հարցապնդումներին, 6. չեն կազմաւորում խմբակցութեան աշխատակազմը եւ այլն:
  -   Քաղաքական