ՀՀԿ-ԲՀԿ «առճակատումը» շարունակում է արմատավորվել ՀՀ քաղաքական դաշտում


ՀՀԿ-ԲՀԿ «առճակատումը» շարունակում է արմատավորվել ՀՀ քաղաքական դաշտում

  • 30-10-2012 11:40:58   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀԿ-ԲՀԿ «առճակատումը» շարունակում է արմատավորվել ՀՀ քաղաքական դաշտում: Եվ, եթե այդ գործում կարեւոր խթան է հանդիսանում ԱԺ թատերաբեմը, ապա ճիշտ հակառակ պատկերն է Երեւանի Ավագանիում, այն է՝ բացակայում են «ղժղժան»՝ ԲՀԿականները եւ ինքնակոչ «ՀԱԿ-կենտրոնական գրասենյակի» ՀՀՇականները: Ավագանիում, քաղաքապետի ապօրինությունների հանդեպ, տիրում է լիարժեք փոխհամաձայնության մթնոլորտ ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿկգ եւ եվրոկառույցների միջեւ, ինչն, ըստ մեզ, նախընտրական շրջանի իրական պատկերն է իր հերթական ողբերգական հետեւանքներով: Այդ կապակցությամբ, բոլոր թերահավատները կարող են խորհել՝ 1. ԲՀԿ-ների «հլուհնազանդ» զրո-դեմական քառամյա քվեարկությունների, 2. ՀԱԿԿԳականների քառամյա զրոյական մասնակցության իշխանապաշտպանության, 3. ՀԱԿ խմբակցության գործունեության փաստացի արգելման /Հ.Գ./, 4. Իրենց գովաբանած սահանադրական հրաշալիքի, սակայն ոչնչացվող Ավագանու հանդեպ եվրոկառույցների անուշադրության հարցերի շուրջ: Այնուամենայնիվ հայտարարում ենք, որ անելու ենք հնարավորինս, չեզոքացնելու համար Ավագանու այս համագործակցության ազդեցությունը ՀՀ Նախագահի առաջիկա ընտրությունների ակնկալվող ապօրինությունների վրա: «ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երեւանի Ավագանու խմբակցություն Հ.Գ. – 1. Չեն ընդունում ՀԱԿ խմբակցության օրինական գոյությունը, 2. հանձնաժողովների կազմում չեն ՀԱԿ ներկայացուցիչներին, 3. թույլ չեն տալիս, որ խմբակցությունը ամբողջովին ձեւավորվի, 4. խմբակցության եւ նրա անդամների ոչ մի նախաձեռնություն չեն քննարկում, 5. Քաղաքապետը չի պատասխանում խմբակցության եւ նրա անդամների հարցապնդումներին, 6. չեն կազմավորում խմբակցության աշխատակազմը եւ այլն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play