Իրականցուել է տեղամասային ընտրական յանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտօնների բաշխումը


Իրականցուել է տեղամասային ընտրական յանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտօնների բաշխումը

  • 30-10-2012 12:46:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովն էլեկտրօնային վիճակահանութեամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիւ 1 եւ թիւ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրութիւնների տեղամասային ընտրական յանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտօնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցութիւն ունեցող կուսակցութիւնների եւ կուսակցութիւնների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական յանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտօնները բաշխուել են հետեւեալ համամասնութեամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն (ՀՀԿ)` 36-ական, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն (ԲՀԿ)` 25-ական, Հայ ազգային կոնգրէս կուսակցութիւնների դաշինք (ՀԱԿ)` 7-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (ՀՅԴ)` 4-ական, «Օրինաց երկիր» կուսակցութիւն (ՕԵԿ)` 4-ական, «Ժառանգութիւն»կուսակցութիւն` 4-ական:
  -   Մամլո հաղորդագրություն