Իրականցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը


Իրականցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը

  • 30-10-2012 12:46:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 36-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 25-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 7-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական, «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական, «Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play