ԱՄՆ-ի նախագահի շտաբը Ուսամայ բեն Լադենի անունից նուիրատուութիւն է ստացել
30-10-2012 14:24:04 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շտաբը սպանուած թիւ 1 ահաբեկիչ Ուսամայ բեն Լադենի անունից նուիրատուութիւն է ստացել: Իրականում գումարն ուղարկել են հիւսիսային Պակիստանի WorldNetDaily (WND) կայքի լրագրողները`ապացուցելու համար, որ Օբաման, օրէնքը խախտելով, նուիրատուութիւններ է ստանում դրսից:
Առաջին անգամ նրանք հոկտեմբերի 26-ին պակիստանեան IP օգտագործելով 15 դոլար են ուղարկել: Հարցաթերթիկը լրացրել են Ուսամայ բեն Լադենի անունով: Որպէս հասցէ նշել են Քալիֆորնիայ նահանգ, քաղաքը` Աբոթաբաթ (այդ քաղաքում էր սպանուել բեն Լադենը), փոստային ինդեքս` 91101 (2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնների ամսաթիւը):
«Գործունէութեան տեսակըէ վանդակում նշել են «Ահաբեկիչների հանգուցեալ առաջնորդ», իսկ որպէս աշխատավայր` «Ալ Ղաիդա»: Որպէս հեռախօսահամար գրել են Սպիտակ տան հեռախօսահամարը (202) 456-2121 եւ էլեկտրանային յօրինուած հասցէ` osama4obama2012@gmail.com.
Յաջորդ օրը WND-ի աշխատակիցները որոշել են կրկնել փորձը. նոյն IP-ից նոյն անունով Օբամայի նախընտրական շտաբ եւս 5 դոլար են ուղարկել: Բանկում հաստատել են, որ երկու դէպքում էլ գումարը դուրս է գրուել հաշուից:
WND-ն եզրակացնում է, որ Օբամայի կայքն ընդունակ չէ հետեւել, թէ որտեղից են ստացւում նուիրատուութիւնները: Միաժամանակ շտաբը հրաժարւում է բացայայտել 200 դոլարից քիչ նուիրաբերած հովանաւորների տուեալները: Լրագրողները յայտարարել են, որ մտադիր են Օբամայի ապօրինի նուիրատուութիւնների մասին յայտնել ՀԴԲ-ին եւ Դաշնային ընտրական յանձնաժողովին:
mardik.am