ԱՄՆ-ի նախագահի շտաբը Ուսամա բեն Լադենի անունից նվիրատվություն է ստացել


ԱՄՆ-ի նախագահի շտաբը Ուսամա բեն Լադենի անունից նվիրատվություն է ստացել

  • 30-10-2012 14:24:04   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շտաբը սպանված թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի անունից նվիրատվություն է ստացել: Իրականում գումարն ուղարկել են հյուսիսային Պակիստանի WorldNetDaily (WND) կայքի լրագրողները`ապացուցելու համար, որ Օբաման, օրենքը խախտելով, նվիրատվություններ է ստանում դրսից: Առաջին անգամ նրանք հոկտեմբերի 26-ին պակիստանյան IP օգտագործելով 15 դոլար են ուղարկել: Հարցաթերթիկը լրացրել են Ուսամա բեն Լադենի անունով: Որպես հասցե նշել են Քալիֆորնիա նահանգ, քաղաքը` Աբոթաբաթ (այդ քաղաքում էր սպանվել բեն Լադենը), փոստային ինդեքս` 91101 (2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ամսաթիվը): «Գործունեության տեսակը» վանդակում նշել են «ահաբեկիչների հանգուցյալ առաջնորդ», իսկ որպես աշխատավայր` «Ալ Ղաիդա»: Որպես հեռախոսահամար գրել են Սպիտակ տան հեռախոսահամարը (202) 456-2121 եւ էլեկտրանային հորինված հասցե` osama4obama2012@gmail.com. Հաջորդ օրը WND-ի աշխատակիցները որոշել են կրկնել փորձը. նույն IP-ից նույն անունով Օբամայի նախընտրական շտաբ եւս 5 դոլար են ուղարկել: Բանկում հաստատել են, որ երկու դեպքում էլ գումարը դուրս է գրվել հաշվից: WND-ն եզրակացնում է, որ Օբամայի կայքն ընդունակ չէ հետեւել, թե որտեղից են ստացվում նվիրատվությունները: Միաժամանակ շտաբը հրաժարվում է բացահայտել 200 դոլարից քիչ նվիրաբերած հովանավորների տվյալները: Լրագրողները հայտարարել են, որ մտադիր են Օբամայի ապօրինի նվիրատվությունների մասին հայտնել ՀԴԲ-ին եւ Դաշնային ընտրական հանձնաժողովին: mardik.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play