Յարութ Սասունեան.Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մեծարեց Սենատի մեծամասնութեան ղեկավարին` որպէս Հայ Դատի մեծ պաշտպան


Յարութ Սասունեան.Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մեծարեց Սենատի մեծամասնութեան ղեկավարին` որպէս Հայ Դատի մեծ պաշտպան

  • 31-10-2012 08:07:01   | ԱՄՆ  |  Յօդուածներ

Հոկտեմբերի 28-ին Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնութեան ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպութեան բարձրագոյն եւ ամենահեղինակաւոր` «ազատութեանէ մրցանակով: Ցաւօք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած աւտովթարի պատճառով, չկարողացաւ մասնակցել Հայ Դատի յանձնախմբի տարեկան հանդիսաւոր միջոցառմանը: Սենատորի շարասիւնը յայտնուել էր վեց աւտոմեքենաների խցանման մէջ Լաս Վէգասի աւտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջօրէն չէր վնասուել`բացի մի քանի կողոսկրերի վնասուածքներից: Հանդիսութեան ժամանակ իմ ներածական խօսքում նշեցի, որ Հայ Դատի յանձնախումբը մեծարում է Ամերիկայի ամենաազդեցիկ օրէնսդիրներից մէկին` ազգին մատուցած նրա բացառիկ ծառայութիւնների եւ հայ ժողովրդի ձգտումներին նրա երկարամեայ աջակցութեան համար: Ես շեշտեցի, թէ «Մեծամասնութեան ղեկավարը ջանասիրաբար աշխատել է Միացեալ Նահանգների կառավարութեան ամենաբարձր օղակներում, յաճախ լուռ ու մունջ` ամերիկահայերի հարցերն ու արժէքները պաշտպանելու համար: Նա հովանաւորել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար Սենատի կողմից ներկայացուած բոլոր բանաձեւերը»: Հանդիսութեանը սենատոր Ռիդի յարգելի բացակայութեան պատճառով, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը ընթերցեց սենատորի պատրաստած ելոյթը եւ նրա անունից ընդունեց «ազատութեանէ մրցանակը: Ստորեւ ներկայացնում ենք սենատոր Ռիդի ելոյթի կարեւոր հատուածները. «Ցաւում եմ, որ աւտովթարի պատճառով չեմ կարող ձեզ հետ լինել այս երեկոյ: Ես բարձր եմ գնահատում Յարութ Սասունեանին` լոբինգի բնագաւառում նրա երկարամեայ գործունէութեան համար, եւ ի վերջոյ, իր բարեկամութեան համար: «Անշուշտ, Հայ Դատի յանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին սատարելու գործում` նրանց համար կարեւոր նշանակութիւն ունեցող հարցերում: «Ես վայելել եմ ամերիկահայերի ընկերութիւնը` սկսած մարաթոն վազքերի իմ մարզընկեր Արթ Դակեսեանից, մինչեւ իմ ընկեր ու նախկին փաստաբանական գրասենեակի յաճախորդ Քըրք Քըրքորեանը: «Ծնուելով Սըրչլայթ, Նեւադայում մի տան մէջ, որը զուրկ էր ներքին զուգարանից, տաք ջրից եւ այլ ժամանակակից յարմարութիւններից, ծանր էի տանում այդ իրավիճակը: Իմ ծնողները ուսում չունէին. հայրս չէր աւարտել ութերորդ դասարանը, իսկ մայրս` միջնակարգ դպրոցը: Պատանեկութեանս տարիներին ինձ շրջապատող բաները, մեծ մասամբ, օրինակելի չէին եղել: «Երկար տարիներ անցան, մինչեւ որ ես իսկապէս ընդունեցի իմ ով լինելը: Բայց իմ պատանեկութիւնը` իմ ծննդավայրն ու պայմաններն էին ինձ դարձրել այն, ինչ եմ ես այսօր: Երբ ինքս դա հասկացայ, դարձայ աւելի լաւ մարդ եւ աւելի լաւ ամերիկացի: «Ուստի, ասում եմ ձեզանից իւրաքանչիւրին` ինչ էլ լինեն ձեր կեանքի պայմանները` ընդունէք այն: Քանի որ Ամերիկայում դա կարեւոր չէ, ես վկայում եմ այդ մասին: Կարեւոր չեն ձեր տնտեսական պայմանները, կրօնը, ծնողների կրթութիւնը կամ ազգային ծագումը: Ամերիկայում բոլորս էլ կարող ենք յաջողութեան հասնել: Կարճ ասած, հպարտ եղէք նրանով, թէ ով էք դուք: «Ես ուրախ եմ, որ ընդունում եմ այս մրցանակը եւ վերահաստատում եմ իմ աջակցութիւնն ամերիկահայ համայնքին: «Կրկնում եմ` Հայ Դատի յանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին սատարելու գործում` նրանց համար կարեւոր նշանակութիւն ունեցող հարցերում: «Դուք յաջողութեան էք հասել Հայոց ցեղասպանութեան իսկական պատմութիւնը պետութեան ղեկավարների ուշադրութեանն արժանացնելու գործում: «Որպէս մեծամասնութեան ղեկավար, ես հազուադէպ եմ օրէնսդրական ակտերի համահովանաւոր եղել: Սակայն ես եղել եմ Հայաստանում, գիտեմ Ցեղասպանութեան պատմութիւնը, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւերի երկարամեայ համահովանաւոր եմ եղել: «Որպէսզի առաջ գնանք, կարծում եմ` պէտք է ընդունենք անցեալը, որքան էլ այն դժուար եւ ցաւալի լինի: Պէտք է յարգենք զոհերի յիշատակը եւ յարգանքի տուրք մատուցենք վերապրողներին: «Ինձ բախտ է վիճակուել ներկայացնել Նեւադայի բարգաւաճ եւ կենսունակ հայկական համայնքը, որը շուտով կ'աւարտի նոր եկեղեցու շինարարութիւնը Լաս Վէգասում: Հայաստանում գտնուելու ընթացքում ես այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպեցի Կաթողիկոսի հետ: «Հայկական համայնքի տոկունութիւնը եւ ուժը Նեւադայում, ինչպէս նաեւ ամբողջ Միացեալ Նահանգներում, վկայութիւն է եւ պատիւ նրանց համար, ում կորցրել էք Ցեղասպանութեան ժամանակ: Մենք պէտք է միշտ աչալուրջ լինենք Հայոց ցեղասպանութեան նման դաժանութիւնների հանդէպ, որպէսզի դրանք երբեք տեղի չունենան աշխարհի որեւէ անկիւնում»: Սենատոր Ռիդը կոչ արեց բոլորին «Յարգել եւ յիշել այդքան բազմաթիւ զոհերի կորուստը` շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան ընթացքում»: Սենատի մեծամասնութեան ղեկավարը նաեւ իր գոհունակութիւնը յայտնեց, որ «օբամայի վարչակազմը եւ Կոնգրէսի մի շարք անդամներ խստօրէն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ադրբեջանցի զինուորական սպային ներում շնորհելը: Սպան ազատ էր արձակուել, չնայած որ դատապարտուել էր հայ զինուորական լեյտենանտին քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայում կայացած ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանութիւնըէ: Սենատոր Ռիդն իր խօսքն աւարտեց կոչ անելով ամերիկահայութեանը «շատ հպարտ լինել նրանով, որտեղից, որ դուք եկել էք եւ ձեր հայկական ժառանգութեամբէ: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Սենատոր Ռիդի հետ միասին մեծարեց նաեւ գործարար Վարանդ Մելքոնեանին, պատուելի Յովսէփ Մաթոսեանին, դոկտ. Ռուբինա Փիրումեանին եւ գրող Քրիս Բոհջալեանին: Յարութ Սասունեայ «Կալիֆորնիայ Կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմանիչ` Ռուզաննա Աւագեան
  -   Յօդուածներ