Հայաստանում հաշմանդամների խնդիրներով այժմ զբաղուելու է հաշմանդամների շահերի պաշտպանութեան ազգային դաշինքը


Հայաստանում հաշմանդամների խնդիրներով այժմ զբաղուելու է հաշմանդամների շահերի պաշտպանութեան ազգային դաշինքը

  • 16-11-2012 15:02:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Հաշմանդամութեան խնդիրներով զբաղուող 14 կազմակերպութիւն միաւորուել է «Հաշմանդամների շահերի պաշտպանութեան ազգային դաշինք» կազմակերպութեան մէջ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է «հարմոնիա» հասարակական կազմակերպութեան ղեկավար եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի իրաւաբան Ալբերտ Աբգարեանը: Նա որոշ տեղեկութիւններ հաղորդեց հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղուած ծրագրերի վերաբերեալ. այսպէս, Ըստ նրա, «Հրազդան»մարզադաշտի ղեկավարութեան հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւն համաձայն, ստեղծուել են պայմաններ, որպէսզի հաշմանդամները կարողանան ներկայ գտնուել մարզադաշտում անցկացուող սպորտիային խաղերին: Ա.Աբգարեանը նշեց նաեւ, որ յատուկ կոյրերի համար նախատեսուած բրայլեան այբուբենով դասագիքերն արդէն մաշուել են, իսկ նոր դասագրքեր չեն տպագրւում, մասնագիտական եւ գեղարուեստական գրականութիւն նունպես չկայ: Ըստ նրա, դա նշանակում է, որ կոյրերը չեն կարող սովերել բարձրագոյն ուսունմական հաստատութիւններում առանց այլ մարդկանց օգնութեան: Որոշ ?խօսող? գրքեր արդէն տպագրուել են, բայց առանց պետական աջակցութեան: Նշուեցին նաեւ այլ խնդիրներ, մասնաւորապէս, երթեւեկութիւն հարցում. Հայաստանում, օրինակ, ձայնային լուսաֆորներ դեռեւս տեղադրուած չեն:
  -   Հասարակութիւն