Հայաստանում հաշմանդամների խնդիրներով այժմ զբաղվելու է հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային դաշինքը


Հայաստանում հաշմանդամների խնդիրներով այժմ զբաղվելու է հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային դաշինքը

  • 16-11-2012 15:02:13   | Հայաստան  |  Հասարակություն
«Հաշմանդամության խնդիրներով զբաղվող 14 կազմակերպություն միավորվել է «Հաշմանդամների շահերի պաշտպանության ազգային դաշինք» կազմակերպության մեջ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար եւ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբան Ալբերտ Աբգարյանը։ Նա որոշ տեղեկություններ հաղորդեց հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ. այսպես,ըստ նրա, «Հրազդան» մարզադաշտի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն, ստեղծվել են պայմաններ, որպեսզի հաշմանդամները կարողանան ներկա գտնվել մարզադաշտում անցկացվող սպորտիային խաղերին։ Ա.Աբգարյանը նշեց նաեւ, որ հատուկ կույրերի համար նախատեսված բրայլյան այբուբենով դասագիքերն արդեն մաշվել են, իսկ նոր դասագրքեր չեն տպագրվում, մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն նունպես չկա։ Ըստ նրա, դա նշանակում է, որ կույրերը չեն կարող սովերել բարձրագույն ուսունմական հաստատություններում առանց այլ մարդկանց օգնության։ Որոշ ?խոսող? գրքեր արդեն տպագրվել են, բայց առանց պետական աջակցության։ Նշվեցին նաեւ այլ խնդիրներ, մասնավորապես, երթեւեկություն հարցում. Հայաստանում, օրինակ, ձայնային լուսաֆորներ դեռեւս տեղադրված չեն։
Նոյյան տապան  -   Հասարակություն