Էդգար Ղազարեան. Զբօսաշրջութիւնը Վայոց Ձորի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է


Էդգար Ղազարեան. Զբօսաշրջութիւնը Վայոց Ձորի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է

  • 23-11-2012 00:18:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

 

 
Աւանդական հայկական խոհանոց, ձիավարութիւն, հեծանուային արշաւներ… Սրանք այլընտրանքային տուրիզմի այն տեսակներից են, որոնք կը գրաւեն տուրիստներին այցելելու Վայոց Ձորի մարզ` համոզուած է «Խթանել այլընտրանքային տուրիզմը Վայոց Ձորում ծրագրի» ղեկավար, ԱՄՆ շրջանաւարտ Շիրակ Միքայէլեանը:
ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ շրջանաւարտների ասոցիացիայի կողմից SABIT եւ IVLP ծրագրերի շրջանաւարտ Շիրակ Միքայէլեանին տրուած դրամաշնորհի միջոցով մարզում կազմակերպուել էր այլընտրանքային տուրիզմի փառատօն:
 
«Դայ նշանակում է, որ բացի տուրիզմի աւանդական ձեւերից, ինչպիսիք պատմական յուշարձաններ կամ ծովափներ այցելութիւնն է, այսօր աշխարհում միլիոնաւոր մարդկանց համար շատ սիրելի են տուրիզմի այնպիսի ձեւերը, ինչպիսիք գիւղական տուրիզմն է, էկոյ տուրիզմն է, արկածներն են, գինու տուրիզմն ու խոհանոցը: Երբ անդրադարձ ենք կատարում, նայում ենք մեր մարզին, տեսնում ենք, որ մենք բոլոր հնարաւորութիւններն ունենք տուրիզմի նշուած ձեւերի զարգացման համար, բայց երբեմն ինքներս էլ դա չենք գիտակցում»,- փառատօնի բացման խօսքի ժամանակ ասաց «Աշխատանք եւ հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարեանը:
 
Երեւանից հրաւիրուած տուրիսատական ընկերութիւնների ներկայացուցիչները, Հայաստանի ԱՄՆ շրջանաւարտների ասոցիացիայի խորհրդի խօսնակ Կարէն Զադոյեանը, ասոցիացիայի գործադիր տնօրէն Խաչիկ Գեւորգեանն ու միւս հիւրերը համտեսեցին մարզի աւանդական կերակուրներից, ողջունեցին այլընտրանքային տուրիզմի զարգացման գաղափարը: Իսկ յաջորդ օրը կազմակերպած քննարկման ժամանակ Շիրակ Միքայէլեանը ներկայացրեց այդ ոլորտում ԱՄՆ փորձը, խօսեցին ոլորտում Հայաստանի տուրիստական ընկերութիւնների փորձի, նոր ձեւերի տեղայնացման մասին:
 
Քննարկմանը ներկայ էր նաեւ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարեանը:
 
«որպէս մարզպետ` ես հետաքրքրուած եմ մեր մարզում զբօսաշրջութեան զարգացման հարցերով: Առհասարակ, մեր մարզն ունի այն առանձնայատկութիւնը, որ զբօսաշրջութիւնը մեր սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է` երկրոդը գիւղատնտեսութիւնից յետոէ,- նշեց մարզպետը:
 
Էդգար Ղազարեանն իր խօսքում կարեւորեց մարզում բնութեան պահպանութիւնն այլընտրանքային տուրիզմի զարգացման համար:
 
Աղբիւրը` Իրաւաբան.net
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը