Նիդերլանդներում շարունակւում է «Ոսկէ ծիրան»-ի ֆիլմերի ցուցադրումը


Նիդերլանդներում շարունակւում է «Ոսկէ ծիրան»-ի ֆիլմերի ցուցադրումը

  • 12-05-2011 19:32:29   |   |  Մշակոյթ
Մինչեւ մայիսի 15-ը Հաագայի քաղաքապետարանի աջակցութեամբ Filmhuis Den Haag կինոթատրոնը կը շարունակի «The Best of Golden Apricot International Film Festival» խորագրի ներքոյ ներկայացնել «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի վերջին երկու տարիների ֆիլմերի ընտրանին: «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի գեղարուեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանի խօսքերով, փառատօնի բացումը կայացել է մայիսի 6-ին Արման Երիցեանի եւ Իննա Սահակեանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմով: Բացի այս ֆիլմից ցուցադրութեան ծրագրում ընդգրկուած են նաեւ Յարութիւն Խաչատրեանի «Սահման», Սուրէն Բաբայեանի «Մի նայիր հայելուն» եւ Դիանա Կ'արդումեանի «Աշնան արեւ» ֆիլմերը, ինչպէս նաեւ վերջին երկու տարիներին «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին մասնակցած արտերկրի ֆիլմեր: Ս.հարութիւնեանը նշեց, որ ֆիլմերի դիտումներին յաջորդում են քննարկումներ՝ ռեժիսորների, պրոդիւսերների եւ տարբեր փառատօնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Մայիսի 8-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են «The Best of Golden Apricot International Film Festival»-ի բոլոր հիւրերը: Հայաստանից ցուցադրութիւններին ներկայ են գտնուել նաեւ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի տնօրէն Յարութիւն Խաչատրեանը, կինոռեժիսորներ Սուրէն Բաբայեանն ու Արման Երիցեանը:
  -   Մշակոյթ