Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Կիմ Բակշիին` ծննդեան 80-ամեակի առթիւ


Սերժ Սարգսեանը շնորհաւորել է Կիմ Բակշիին` ծննդեան 80-ամեակի առթիւ

  • 01-03-2011 21:38:19   | Հայաստան  |  Մշակոյթ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորել է անուանի արձակագիր, կինոսցենարիստ, մշակութաբան Կիմ Բակշիին` ծննդեան 80-ամեակի առթիւ: Հանրապետութեան ղեկավարը երախտապարտ հայ ժողովրդի անունից մաղթել է նրան քաջառողջութիւն եւ բարօրութիւն: «Դուք պատկանում էք նշանաւոր խօսքի վարպետների թուին: Ձեր տաղանդը վառ արտայայտուել է եւ՛ ճամփորդական նօթերում, եւ՛ պատմական հետազօտութիւններում, եւ՛ վաւերագրական ֆիլմերի սցենարների վրայ աշխատանքում: Ձեր ինքնամոռաց եւ անձնազոհ աշխատանքով Դուք նպաստել էք հայկական մշակոյթի ժողովրդականացմանը: Ձեր հրաշալի գրքերը` «Արծիւ եւ սուր», «Քար եւ ճակատագիր», «Սուրբ Լազարի յարութիւնը», «Մենաստանից` սիրոյ մասին», «Մեր աշխարհը նման է անիւի», աշխարհին պատմում էին Հայաստանի, նրա պատմութեան եւ այսօրուայ, աւանդոյթների ու հայ ժողովրդի բնաւորութեան մասին` ինչպէս պատմական հայրենիքում, այնպէս էլ սփիւռքում: Ուրախալի է, որ այսօր էլ Դուք լի էք եռանդով եւ ստեղծագործական մտահաղացումներով, ակտիւ մասնակցում էք լայնածաւալ հետազօտական նախագծերին: Յաջողութիւններ Ձեզ եւ ամենայն բարիք»,- ասուած է Սերժ Սարգսեանի շնորհաւորական խօսքում: ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակ 01 մարտի, 2011
  -   Մշակոյթ