Հայաստանը դյուրացրել է մուտքի արտօնագրային ռեժիմը Չինաստանի<br /> քաղաքացիների համար<br />


Հայաստանը դյուրացրել է մուտքի արտօնագրային ռեժիմը Չինաստանի
քաղաքացիների համար

  • 17-02-2011 20:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան վկայում է երկու երկրների միջեւ ակտիւ զարգացում ապրող յարաբերութիւնների մասին: Պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիի հետ փետրուարի 17-ի համատեղ ասուլիսում յայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանը: «Մենք երկուստեք կարեւորեցինք երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների պարբերական բնոյթը եւ համոզմունք յայտնեցինք, որ դրանք նոր թափ կհաղորդեն մեր յարաբերութիւնների յետագայ զարգացմանը ու խորացմանը»,- ասաց նա: Արտգործնախարարները քննարկել են նաեւ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերուած պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «Կարծում եմ, որ օրերս Հայաստանի կառավարութեան կողմից Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման վերաբերեալ ընդունուած որոշումը նոր թափ կհաղորդի գործարար, մշակոյթային, կրթական եւ ընդհանրապես ժողովուրդների միջեւ կապերին եւ փոխանակումներին»,- ասաց Է.Նալբանդեանը: Քննարկուել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թւում` ղարաբաղեան հակամարտութեան խնդիրը: Հայաստանը Չինաստանին շնորհակալութիւն է յայտնել այդ հարցում հաւասարակշռուած դիրքորոշման համար: Է.Նալբանդեանը համոզմունք յայտնեց, որ «կարեւոր քաղաքական երկխօսութիւնը, բազմակողմ ձեւաչափում փոխադարձ աջակցութիւնը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահութեան մեծացմանը»: Քննարկուել են նաեւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների միջեւ խորհրդատուութիւնների ակտիւացման, միջազգային կառոյցներում երկու երկրների համագործակցութեան սերտացմանը վերաբերող հարցեր: Է.Նալբանդեանը եւ Յան Ձիեչին քննարկել են նաեւ համագործակցութեան ոլորտներն ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարաւորութիւնները: Մասնաւորապէս, անդարդարձ է եղել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գիւղատնտեսութեան, տրանսպորտի եւ առողջապահութեան, այլ ոլորտներում փոխգործակցությանը: Քննարկուել են նաեւ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակոյթային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը, ապակենտրոնացուած համագործակցութեան վերաբերող հարցերը: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկիւնից ՀՀ արտգործնախարարը կարեւորեց չինական Շանսի քաղաքում «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկութեան գործարկումը: Կարեւորվեցին նաեւ Հայաստանում Չինաստանի կողմից իրականացyող ծրագրերը` ՀԷԿ-երի կառուցումը, հեռահաղորդակցության բնագաւառում համագործակցութիւնը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալութիւն յայտնեց Չինաստանի կառավարութեանը շարունակական տեխնիկական աջակցութեան համար, որի շրջանակներում 2011թ.-ին Հայաստանին կտրամադրուեն շտապօգնութեան շուրջ 80 մեքենաներ, իսկ յետագայում նաեւ մի քանի տասնեակ աւտոբուսներ:
  -   Քաղաքական