Վաչէ Գաբրիէլեան. «2011-ը կը փակենք 5-5,5 տոկոս գնաճով» <br />


Վաչէ Գաբրիէլեան. «2011-ը կը փակենք 5-5,5 տոկոս գնաճով»

  • 24-01-2011 22:03:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 24 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ 2010- ի 9,4 տոկոսի փոխարէն 2011թուականը «կը փակենք 5-5,5 տոկոս գնաճով»,- իր առաջին ասուլիսում յունուարի 24-ին տեղեկացրել է Հայաստանի նորանշանակ ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանը։ Ըստ նախարարի, 2011թ. կը բարելաւուի հարկային վարչարարութիւնը, կենսաթոշակային բարեփոխումերը կրկին ֆինանսների նախարարութեան ուշադրութեան կենտրոնում կը լինեն: 2011-ին ֆինանսների նախարարութիւնը կը կատարելագործի բիւջետաւորման գործընթացը։ Վաչէ Գաբրիէլեանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2013-ից կը սկսի նուազել: «2010-ին մեր պարտքը ընդհանուր առմամբ եղել է 3 մլրդ 795 մլն դոլարի կարգի կամ Հնա-ի 44,4 տոկոսը: 2011-ին մենք ենթադրում ենք, որ դա կը լինի նոյն չափի վրա, այսինքն՝ մենք 2011-12թթ. կ'ունենանք նոյն համախառն պարտք-հնայ յարաբերակցութիւնը, որից յետոյ դա կը սկիի նուազել: Ինչ վերաբերում է հարկեր-հնայ յարաբերակացութեանը, ապա, ըստ ֆիննախարաի, «մենք թէ անցած տարի, թէ այս տարի կ'ունենանք մօտ 16,9- 17 տոկոսի չափով հարկեր-հնայ յարաբերկացութիւն: Ցաւօք՝ 2010- ին բարելաւում այդ ոլորտում մենք չենք արձանագրում»: Նախարարը պարզաբանել է, թէ ինչպէս է տնօրինւում ռուսական 500 մլն դոլարի վարկը. 2011- ին կայունացման հիմնադրամի միջոցով այն 1 մլրդ դրամի չափով կ'օտագործուի «Համակարգիչ բոլորին» ծրագրի համար, իսկ շուրջ 20-27 մլրդ դրամ էլ կ'ուղղուի երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինարարութեան ծրագրին:
  -   Տնտեսութիւն