Վաչե Գաբրիելյան. «2011-ը կփակենք 5-5,5 տոկոս գնաճով» <br />


Վաչե Գաբրիելյան. «2011-ը կփակենք 5-5,5 տոկոս գնաճով»

  • 24-01-2011 22:03:52   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2010- ի 9,4 տոկոսի փոխարեն 2011թվականը «կփակենք 5-5,5 տոկոս գնաճով»,- իր առաջին ասուլիսում հունվարի 24-ին տեղեկացրել է Հայաստանի նորանշանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ նախարարի, 2011թ. կբարելավվի հարկային վարչարարությունը, կենսաթոշակային բարեփոխումերը կրկին ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն: 2011-ին ֆինանսների նախարարությունը կկատարելագործի բյուջետավորման գործընթացը։ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2013-ից կսկսի նվազել: «2010-ին մեր պարտքը ընդհանուր առմամբ եղել է 3 մլրդ 795 մլն դոլարի կարգի կամ ՀՆԱ-ի 44,4 տոկոսը: 2011-ին մենք ենթադրում ենք, որ դա կլինի նույն չափի վրա, այսինքն՝ մենք 2011-12թթ. կունենանք նույն համախառն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, որից հետո դա կսկիի նվազել: Ինչ վերաբերում է հարկեր-ՀՆԱ հարաբերակացությանը, ապա, ըստ ֆիննախարաի, «մենք թե անցած տարի, թե այս տարի կունենանք մոտ 16,9- 17 տոկոսի չափով հարկեր-ՀՆԱ հարաբերկացություն: Ցավոք՝ 2010- ին բարելավում այդ ոլորտում մենք չենք արձանագրում»: Նախարարը պարզաբանել է, թե ինչպես է տնօրինվում ռուսական 500 մլն դոլարի վարկը. 2011- ին կայունացման հիմնադրամի միջոցով այն 1 մլրդ դրամի չափով կօտագործվի «Համակարգիչ բոլորին» ծրագրի համար, իսկ շուրջ 20-27 մլրդ դրամ էլ կուղղվի երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինարարության ծրագրին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն