Երեւանի քաղաքապետարանում կառուցուածքային փոփոխութիւններ են
կատարուել
21-01-2011 16:24:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանում
յունվարի 21-ին գումարուած այս տարուայ առաջին արտահերթ նիստի
օրակարգում, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանը,
ընդգրկուած էր երկու հարց:
Առաջին հարցը քաղաքապետարանի եւ վարչական շրջանների
կառուցուածքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին
նախագիծն էր: Անդրադառնալով փոփոխություններին, քաղաքապետը նշեց,
որ գլխաւոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի
ենթակայության տակ, ով առաւելագոյնս կազատուի առօրեայ
գործառոյթներից, որպէսզի կարողանայ ստեղծագործ աշխատել: Բացի այդ,
արտաքին բարեկարգման գործառոյթները կանոնակարգելու նպատակով
քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենայ նաեւ
գլխաւոր դիզայներ:
Նախկին երեքի փոխարէն Երեւանի քաղաքապետն այսուհետ կունենայ
չորս տեղակալ: Կատարուված կառուցուածքային փոփոխութիւնների համաձայն,
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի,
քաղաքաշինութեան, հողի վերահսկողութեան, առեւտրի եւ սպասարկումների
վարչութիւնները, ինչպէս նաեւ վարչական շրջանների ղեկավարների
աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչութիւնը: «Վարչական
շրջաններին որոշակի աշխատանքներ եւ գործառոյթներ ենք
պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց
իրաւունքներն ու պարտականութիւնները: Այժմ քննարկւում են այն
հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամէն ամիս հաշուէտւութիւն է
տալու: Դրանց ամփոփումը, գնահատումը եւ յետագայում վարչական
շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,-
պարզաբանեց քաղաքապետը:
Կ.Կարապետեանը ներկայացրեց նաեւ միւս փոխքաղաքապետերի
գործառոյթները: Նրանցից մէկը կհամակարգի կոմունալ տնտեսութեան,
շինարարութեան եւ բարեկարգման, բնապահպանութեան, սոցիալական
ապահովութեան ոլորտները, միւսը` կրթութեան, առողջապահութեան,
մշակոյթի վարչութիւնները, երեխաների իրաւունքների պաշտպանութեան,
սպորտի ու երիտասարդության բաժինները:
Երկրորդ հարցը քաղաքապետի նոր տեղեկալի պաշտօնում Վահագն
Առաքելեանի առաջադրումն էր: Նոր փոխքաղաքապետը կհամակարգի
ֆինանսական հոսքերի, ակտիւների եւ գոյքի կառավարումը, ինչպէս նաեւ
զարգացման եւ ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչութիւնը, որի
գլխաւոր գործառոյթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների
ներգրաւումն ու զբօսաշրջութեան խթանումն է:
Աւագանուն ներկայացուեց նաեւ աշխատակազմի նորանշանակ
քարտուղարի գործառոյթները, ըստ որի վերջինը համակարգելու է
արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման եւ
Երեւանի աւագանու հետ աշխատանքների բաժինները:
Որոշակի փոփոխութիւններ են կատարուել նաեւ վարչութիւնների
լիազօրութիւնների մասով: Իրաւաբանական վարչութեան կառուցուածքը
համալրուել է բնակիչների իրաւունքների եւ օրինական շահերի
պաշտպանութեան նորաստեղծ բաժնով:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, աւագանու
արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատուեցին միաձայն: