Ոուբեն Սաֆրաստեան. «Ցեղասպանութեան հարցը կարող է նախապայման լինել հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման գործում»<br />


Ոուբեն Սաֆրաստեան. «Ցեղասպանութեան հարցը կարող է նախապայման լինել հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման գործում»

  • 18-01-2011 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի խորհրդարանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի ելոյթն ու Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ յարաբերութիւնների մասին Համատեղ հռչակագիրը բացառիկ կարեւորութիւն ունեն Ղարաբաղեան խնդրում ինքնորոշման իրաւունքի առաջնահերթ լինելու, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր կարգաւորման հարցում բարձր մակարդակով յստակ գնահատականներ տալու տեսանկիւնից: Այս մասին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ յունվարի 18-ի հանդիպմանը յայտարարեց Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրէն, թուրքագետ Ռուբէն Սաֆրաստեանը: Ըստ նրա, Ս.Սարգսեյանի ելոյթում հնչեցին այնպիսի գնահատականներ, որոնք մինչ այժմ Հայաստանի նախագահը չէր բարձրաձայնել: Մասնաւորապէս, նա առաջին անգամ յայտարարեց, որ Թուրքիայի քաղաքականութիւնը հիմնուած է շանտաժի վրայ, եւ հասկացրեց, որ ցեղասպանութեան հարցը կարող է նախապայման դառնալ կարեւոր հարցերում: «Սա նշանակում է, որ մի օր ցեղասպանութեան հարցը կարող է նախապայման լինել հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման գործում»,- ասաց Ռ.Սաֆրաստյանն, ընդգծելով, որ հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի մեղքով վաղուց մտել է փակուղի: Ռ.Սաֆրաստյանն ընդգծեց նաեւ, որ թէեւ Հայաստանի ու Կիպրոսի խնդիրները Թուրքիայի հետ տարբեր են, սակայն Համատեղ հռչակագիրը վկայում է հայ-կիպրական յարաբերութիւնները կոորդինացնելու նոր քաղաքականութեան մասին: Ունենալով տարածքային ամբողջականութեան խնդիր, Կիպրոսն առաջին անգամ փաստաթղթում ամրագրեց, որ ինքնորոշման իրաւունքը կամ կամքի ազատ արտայայտումը ղարաբաղեան խնդրում պարտադիր ուժ պէտք է ունենան, ինչը, Ռ.Սաֆրաստեանի կարծիքով, կարեւոր է, հաշուի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսը Եւրոմիութեան անդամ երկիր է:
  -   Քաղաքական