Գագիկ Գինոսեան. «Կարին» համոյթի յաղթանակը հայ պարի յաղթանակն է


Գագիկ Գինոսեան. «Կարին» համոյթի յաղթանակը հայ պարի յաղթանակն է

  • 10-05-2011 15:29:51   | Հայաստան  |  Մշակոյթ
Աշխարհի ժողովուրդների պարերի միջազգային մրցոյթ-փառատօնում հայաստանեան «Կարին» ազգագրական երգի-պարի համոյթը «Ազգային պար» անուանակրգում արժանացել է առաջին, իսկ երաժշտական մասի համա՝ երրորդ մրցանակի։ Այս մասին լրագրողների հետ մայիսի 10-ի հանդիպմանը յայտնել է համոյթի գեղարուեստական ղեկավար Գագիկ Գինոսեանը։ Ըստ նրա, փառատօնին ներկայացուել է 8 րոպէանոց ծրագիր, որում տեղ են գտել Հայաստանի տարբեր շրջանների՝ Սասունի, Կարինի, Վասպուրականի, պարերը։ «Կարծում եմ, որ դա հայ պարի յաղթանակն էր»,- նշել է Գ.Գինոսեանը։ Մրցոյթ-փառատօնը անցկացուել է ապրիլի 25-30-ին Իսպանիայում։ Միջազգային այս մրցոյթն ունի 25 տարուայ պատմութիւն, սակայն Հայաստանը դրան մասնակցում էր առաջին անգամ։
  -   Մշակոյթ