Գագիկ Գինոսյան. «Կարին» համույթի հաղթանակը հայ պարի հաղթանակն է
10-05-2011 15:29:51 | Հայաստան | Մշակույթ
Աշխարհի ժողովուրդների պարերի միջազգային մրցույթ-փառատոնում հայաստանյան «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը «Ազգային պար» անվանակրգում արժանացել է առաջին, իսկ երաժշտական մասի համա՝ երրորդ մրցանակի։ Այս մասին լրագրողների հետ մայիսի 10-ի հանդիպմանը հայտնել է համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Ըստ նրա, փառատոնին ներկայացվել է 8 րոպեանոց ծրագիր, որում տեղ են գտել Հայաստանի տարբեր շրջանների՝ Սասունի, Կարինի, Վասպուրականի, պարերը։ «Կարծում եմ, որ դա հայ պարի հաղթանակն էր»,- նշել է Գ.Գինոսյանը։
Մրցույթ-փառատոնը անցկացվել է ապրիլի 25-30-ին Իսպանիայում։ Միջազգային այս մրցույթն ունի 25 տարվա պատմություն, սակայն Հայաստանը դրան մասնակցում էր առաջին անգամ։