Միշել Սուլեյման. «Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին<br /> հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները»<br />


Միշել Սուլեյման. «Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին
հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները»

  • 13-04-2010 16:26:00   |   |  Քաղաքական
ԲԵՅՐՈՒԹ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եռօրյա պաշտօնական այցով Լիբանանում գտնուող Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը ապրիլի 12-ի առաւօտեան հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ: Լիբանանի արտգործնախարարը նշելով, որ հայերը մեծ դեր են կատարում Լիբանանի զարգացման գործում, յայտնել է, որ իրենք միշտ էլ ցանկանում են յարաբերութիւններ զարգացնել քաղաքական, տնտեսական եւ մշակոյթային ոլորտներում: Եվ այդ գործում մեծ դեր ունեն կատարելու երկու երկրների դեսպանութիւնները: Հ.Աբրահամեանն իր հերթին նշել է, որ նման այցերը նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Նա անհրաժեշտ է համարել յարաբերութիւնների ակտիւացումը նաեւ միջազգային կառոյցներում, առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիւանագիտութեան ակտիւացումը: Անդրադարձ է կատարուել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններին եւ ԼՂ հարցին: ՀՀ ԱԺ նախագահը վերստին յայտնել է Հայաստանի պատրաստակամութիւնը` առանց նախապայմանների յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչդեռ վերջինս, ըստ Հ.Աբրահամեանի, ձգձգում է Ցյուրիխում ստորագրուած արձանագրութիւնների վաւերացումը խորհրդարանի կողմից: Հ.Աբրահամեանը նշել է, որ ԼՂ-ի հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա շատ կարեւոր է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը: Ալի Շամիի խօսքերով, իրենք համաձայն են, որ հարցը կարգաւորուի Մինսկի խմբի շրջանակներում: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը մեկնել է Բաաբդա, որտեղ Լիբանանի նախագահի նստավայրում նրան ընդունել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանեան երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրութիւններին, Հ.Աբրահամեանը անընդունելի ու դատապարտելի է համարել, որ Թուրքիան դրանց վաւերացումը կապում է ԼՂ խնդրի հետ: ՀՀ ԱԺ նախագահի խօսքերով, Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ունենալ բարեկամական յարաբերութիւններ, բայց դրանք չեն կարող լինել հայ ժողովրդի արժանապատվության հաշուին: Լիբանանի նախագահը ցանկալի է համարել հարեւանների հետ փոխհարաբերությունների կարգաւորումը դիւանագիտական ճանապարհով: Նրա խօսքերով, Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները: Նա անընդունելի է համարել փոքր պետութիւնների կամ ազգերի իրաւունքները խախտելը: Մ.Սուլեյմանը կարեւորել է Հայաստանի ու Լիբանանի համագործակցութիւնը միջազգային կառոյցներում` ի նպաստ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան եւ հայկական հարցի լուծման: Հ.Աբրահամեանը նշել է, որ պէտք է պաշտպանուի իւրաքանչիւր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Նա յայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման գործընթացում ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքն է, ԼՂ-ի ժողովրդի անվտանգութիւնը եւ ԼՂ-ի կարգավիճակի հարցը` Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մնացած հարցերում, ըստ նրա, Հայաստանը կարող է գնալ փոխզիջումների: ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիբանանի նախագահը կարեւորել են նաեւ երկու երկրների կառավարությունների միջեւ կապերի ակտիւացումը: Մասնաւորապէս, նշուվել են առեւտրի եւ զբօսաշրջութեան ոլորտները: Հայ-լիբանանեան տնտեսական յարաբերութիւնները աւելի հանգամանալից քննարկուել են Հ.Աբրահամեանի եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպման ժամանակ: Հ.Աբրահամեանը անհրաժեշտ է համարել տնտեսական կապերի ընդլայնումը, նշելով, որ որպէս խորհրդարանի նախագահ ամէն ինչ կանի դրանց զարգացման համար: Նա առաջարկել է Լիբանանի վարչապետի այս տարուայ սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում անցկացնել հայ-լիբանանեան բիզնես-ֆորում: Հանդիպմանը քննարկուել է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցը: Սաադ Հարիրին նշել է, որ դրանց բարելաւման ուղղութեամբ Հայաստանի կողմից կատարւող քայլերն ուղղուած են տարածաշրջանում անվտանգութիւն եւ կայունութիւն ապահովելուն: Նոյն օրը Հ.Աբրահամեանն այցելել է Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրել: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնել է պատմական Բաալբեկ, որտեղ նրան դիմաւորել է քաղաքապետը, ում հետ ՀՀ ԱԺ նախագահը կարճատեւ հանդիպում է ունեցել: Ապրիլի 12-ի երեկոյեան Հովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնն այցելել է հայաբնակ Այնջար բնակավայր: Նա ծաղկեպսակ է դրել մուսալեռցիների յիշատակին կանգնեցուած յուշարձանին, ապա հանդիպում ունեցել հայրենակիցների հետ:
  -   Քաղաքական