Ապրիլի 24-ին Լոս Անջելէսի թուրքական հիւպատոսութեան առջեւ<br /> հազարաւոր մարդիկ կբողոքեն Հայոց ցեղասպանութեան մերժման դէմ<br />


Ապրիլի 24-ին Լոս Անջելէսի թուրքական հիւպատոսութեան առջեւ
հազարաւոր մարդիկ կբողոքեն Հայոց ցեղասպանութեան մերժման դէմ

  • 08-04-2010 18:48:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 24-ին Լոս Անջելէսի թուրքական հիւպատոսութեան առջեւ կհաւաքուեն հազարաւոր մարդիկ, որոնք Միացեալ Նահանգներից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանութեան փաստը, ինչպէս նաեւ վերջ դնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան հերքման քաղաքականութեանը: Հայ երիտասարդության ֆեդերացիայի կազմակերպած այս տարուայ բողոքի ցույցը կզուգադիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ նախագահ Բարաք Օբամայի ձեռնարկելիք քայլերի հետ, որոնք նպատակ ունեն ստիպել Թուրքիային` պատասխան տալ հայերի դէմ կատարած ոճիրների համար: Այս տարուայ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան 95-ամեայ տարելիցի կապակցութեամբ ամերիկահայերը կբողոքեն Ամերիկայի ձայնը լռեցնելուն ուղղուած Թուրքիայի ջանքերի դէմ եւ կրկին կցուցադրեն ամերիկահայերի վճռականութիւնը` շարունակել իրենց պայքարը արդարութեան, ճանաչման եւ փոխհատուցման համար: Այս մասին է հաղորդում haytoug.org կայքէջը:
  -   Հասարակութիւն