Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության առջեւ<br /> հազարավոր մարդիկ կբողոքեն Հայոց ցեղասպանության մերժման դեմ<br />


Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության առջեւ
հազարավոր մարդիկ կբողոքեն Հայոց ցեղասպանության մերժման դեմ

  • 08-04-2010 18:48:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսության առջեւ կհավաքվեն հազարավոր մարդիկ, որոնք Միացյալ Նահանգներից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ վերջ դնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությանը: Հայ երիտասարդության ֆեդերացիայի կազմակերպած այս տարվա բողոքի ցույցը կզուգադիպի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ նախագահ Բարաք Օբամայի ձեռնարկելիք քայլերի հետ, որոնք նպատակ ունեն ստիպել Թուրքիային` պատասխան տալ հայերի դեմ կատարած ոճիրների համար: Այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ ամերիկահայերը կբողոքեն Ամերիկայի ձայնը լռեցնելուն ուղղված Թուրքիայի ջանքերի դեմ եւ կրկին կցուցադրեն ամերիկահայերի վճռականությունը` շարունակել իրենց պայքարը արդարության, ճանաչման եւ փոխհատուցման համար: Այս մասին է հաղորդում haytoug.org կայքէջը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play