Երեւանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է համագործակցութեան հնարաւոր ոլորտները<br />


Երեւանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է համագործակցութեան հնարաւոր ոլորտները

  • 14-01-2011 18:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Յովանովիչը համոզուած է, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանի եւ ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ աշխատանքները նոր թափ կստանան: Այս մասին նա յայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի հետ յունվարի 14-ի հանդիպմանը: Ընդգծելով միջազգային համագործակցութեան կարեւորութիւնը, քաղաքապետը դեսպանին ներկայացրել է համագործակցութեան հնարաւոր ոլորտները` քաղաքային տնտեսութեան կառավարման ոլորտում փորձի փոխանակում, մասնագէտների վերապատրաստում, կրթութեան, խորհրդատուական ծառայութեան եւ ներդրումային դաշտի զարգացում: «Մայրաքաղաքային տնտեսութեան մէջ հնարավորինս շատ ներդրումային միջոցների ներգրաւումը Երեւանի քաղաքապետարանի գերակայ ուղղութիւններից մէկը պէտք է դառնայ: Երեւանում պէտք է ստեղծուի դիւրին, մատչելի բիզնես միջավայր` չեզոքացնելով բոլոր կոռուպցիոն ռիսկերը»,- ընդգծել է Կ.Կարապետեանը: Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նպատակով նոր կառոյցի ստեղծման մասին: Ներդրումային դաշտի վերափոխումը համարելով ուղղակի անհրաժեշտութիւն, Մ.Յովանովիչը նշել է, որ ամերիկեան գործարարների համար շատ կարեւոր է Երեւանում յարմարաւետ գործարար միջավայրի ստեղծումը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, խօսելով Երեւանում երթերի եւ հանրահաւաքների անցկացման հարցերի շուրջ, Մ.Յովանովիչը դրական է գնահատել «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ ներկայիս օրէնքը` կարեւորելով օրէնքի պահանջների պահպանումը: Երեւանի քաղաքապետը վստահեցրել է, որ զանգավածային միջոցառումների իրազեկման քննարկումները եւ որոշումների կայացումը լինելու է սահմանուած ընթացակարգով, բաց եւ թափանցիկ:
  -   Տնտեսութիւն