ՀՀ սփիւռքի նախարարը Ստամբուլում մասնակցեց Կանանց համաշխարհային գագաթաժողովի հանդիսաւոր բացմանը


ՀՀ սփիւռքի նախարարը Ստամբուլում մասնակցեց Կանանց համաշխարհային գագաթաժողովի հանդիսաւոր բացմանը

  • 05-05-2011 19:11:41   |   |  Քաղաքական
Մայիսի 5-ին Ստամբուլում ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մասնակցեց »Կանանց համաշխարհային գագաթաժողով«-ի հանդիսաւոր բացմանը եւ կին նախարարների մասնակցութեամբ կանանց տնտեսական հզօրացմանը նուիրուած կլոր սեղանին: 21-րդ գագաթաժողովին մասնակցում է 82 երկրի շուրջ 1000 ներկայացուցիչ: Քաղաքական հմտութիւնների եւ ծրագրերի քննարկումներով յագեցած այս գլոբալ գագաթաժողովի նպատակն է` հնարաւորութիւններ ստեղծել կանանց եւ աղջիկների համար առաւել ակտիւ դերակատարութիւն ունենալ երկրի տնտեսութեան զարգացման գործում: 2003 թուականից ի վեր իւրաքանչիւր տարի »Կանանց համաշխարհային գագաթաժողով«-ին նախորդում է կանանց տնտեսական հզօրացմանը նուիրուած կին նախարարների մասնակցութեամբ կլոր սեղանը: Վերջին վեց տարիների ընթացքում, ամէն տարի տարբեր ոլորտներ համակարգող կին նախարարներ հաւաքւում են` կանանց եւ աղջիկների համար տնտեսական հնարաւորութիւնների աւելացմանն ուղղուած ծրագրերով եւ հմտութիւններով փորձի փոխանակման նպատակով: Կլոր սեղանի մասնակիցների ուշադրութեան կենտրոնում է յատկապէս հանրային եւ մասնաւոր հատուածի միջեւ գործակցութիւնը, ինչը մեծապէս նպաստել է կանանց եւ աղջիկների տնտեսական հզօրացմանը: Օրուայ ընթացքում Հ.Յակոբեանը հանդիպումներ ունեցաւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնաւորապէս այցելեց Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիւանդանոց, որտեղ հանդիպեց մեր հայրենակիցներին, այնուհետեւ` նաեւ հիւանդանոցի հոգաբարձուներին: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր »Սեւծովեան տնտեսական համագործակցութիւն« կազմակերպութիւնում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայէլ Վարդանեանը: Գագաթաժողովն իր աշխատանքները կը շարունակի մայիսի 6-ին եւ 7-ին:
  -   Քաղաքական