ՀՀ սփյուռքի նախարարը Ստամբուլում մասնակցեց Կանանց համաշխարհային գագաթաժողովի հանդիսավոր բացմանը


ՀՀ սփյուռքի նախարարը Ստամբուլում մասնակցեց Կանանց համաշխարհային գագաթաժողովի հանդիսավոր բացմանը

  • 05-05-2011 19:11:41   | Թուրքիա  |  Քաղաքական
Մայիսի 5-ին Ստամբուլում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց »Կանանց համաշխարհային գագաթաժողով«-ի հանդիսավոր բացմանը եւ կին նախարարների մասնակցությամբ կանանց տնտեսական հզորացմանը նվիրված կլոր սեղանին: 21-րդ գագաթաժողովին մասնակցում է 82 երկրի շուրջ 1000 ներկայացուցիչ: Քաղաքական հմտությունների եւ ծրագրերի քննարկումներով հագեցած այս գլոբալ գագաթաժողովի նպատակն է` հնարավորություններ ստեղծել կանանց եւ աղջիկների համար առավել ակտիվ դերակատարություն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում: 2003 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի »Կանանց համաշխարհային գագաթաժողով«-ին նախորդում է կանանց տնտեսական հզորացմանը նվիրված կին նախարարների մասնակցությամբ կլոր սեղանը: Վերջին վեց տարիների ընթացքում, ամեն տարի տարբեր ոլորտներ համակարգող կին նախարարներ հավաքվում են` կանանց եւ աղջիկների համար տնտեսական հնարավորությունների ավելացմանն ուղղված ծրագրերով եւ հմտություններով փորձի փոխանակման նպատակով: Կլոր սեղանի մասնակիցների ուշադրության կենտրոնում է հատկապես հանրային եւ մասնավոր հատվածի միջեւ գործակցությունը, ինչը մեծապես նպաստել է կանանց եւ աղջիկների տնտեսական հզորացմանը: Օրվա ընթացքում Հ.Հակոբյանը հանդիպումներ ունեցավ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնավորապես այցելեց Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց, որտեղ հանդիպեց մեր հայրենակիցներին, այնուհետեւ` նաեւ հիվանդանոցի հոգաբարձուներին: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր »Սեւծովյան տնտեսական համագործակցություն« կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը: Գագաթաժողովն իր աշխատանքները կշարունակի մայիսի 6-ին եւ 7-ին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play