Հայաստանի 2011թ.-ի պետբիւջէի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում էն շուրջ 852 մլրդ դրամ, ծախսերը` 1,001 տրիլիոն դրամ


Հայաստանի 2011թ.-ի պետբիւջէի նախագծի վերջնական տարբերակում եկամուտները կազմում էն շուրջ 852 մլրդ դրամ, ծախսերը` 1,001 տրիլիոն դրամ

  • 08-12-2010 20:04:43   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը վերսկսեց ՀՀ 2011թ.-ի պետական բիւջէի նախագծի նախորդ քառօրեայում ընդհատուած քննարկումը: Կառավարութեան կողմից ներկայացուած վերջնական տարբերակը ծախսերի գծով կազմում է 1 տրիլիոն 1 մլրդ դրամ, եկամուտների գծով` 852 մլն դրամ, դեֆիցիտը` 148,6 մլրդ դրամ: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանի, այս նախագիծը համապատասխանում է մակրոտնտեսական իրողութիւններին եւ իր բովանդակութեամբ, ձեւաչափով ու ֆինանսական կառուցուածքով բաւականին հաւասարակշռուած եւ իրատեսական փաստաթուղթ է: Գալիք տարուայ պետբիւջէի նախնական տարբերակի համեմատ շուրջ 2,4 մլրդ դրամով աւելացել էն ընդհանուր եկամուտներն ու ծախսերը, իսկ դեֆիցիտը մնացել է անփոփոխ եւ կազմում է Հնա-ի 3,9 տոկոսը: Եկամուտների աճը հիմնականում պայմանաւորուած է դրամաշնորհների ծաւալի մեծացմամբ, ինչը կապուած է փոխարժէքի ճշգրտման հետ: 2011թ.-ի եկամուտների ընդհանուր գումարը 110 մլրդ դրամով գերազանցում է 2010 թ.-ի համար հաստատուած ցուցանիշը: Այդ թւում զուտ հարկային եկամուտները կը կազմեն 650 մրդ դրամ կամ Հնա-ի 17,3 %-ը, ինչը շուրջ 80 մլրդ դրամով աւելի է 2010թ.-ի համար հաստատուած ցուցանիշից: Ծախսային մասը 2010թ.-ի համար հաստատուած մակարդակի համեմատ աւելացել է շուրջ 66 մլրդ դրամով, դեֆիցիտը կրճատուել է 44,8 մլրդ դրամով: Ըստ նախարարի, նախագծի նախնական քննարկումների արդիւնքում ստացուել էն 616 առաջարկներ եւ դիտողութիւններ` 26,1 մլրդ դրամի ընդհանուր արժէքով: Դրանք հիմնականում վերաբերում էն լրացուցիչ ֆինանսական միջոցների յատկացմանը, ինչպէս նաեւ մի շարք ծախսային ծրագրերի վերաբաշխմանը: Առաջարկների հիմնական մասը վերաբերում է սոցիալ-մշակութային ծրագրերին` 19,4 մլրդ դրամ: 616 առաջարկներից ընդհանուր առմամբ ընդունուել եւ բիւջէի վերջնական տարբերակում ներառուել էն 216-ը: Եւս 184 առաջարկների կապակցութեամբ կառավարութիւնը ներկայացրել է լուրջ հինաւորումներ: Համարուել է, որ դրանք կամ մասամբ կարող էն ընդունուել, կամ կարող էն հաշուի առնուել առաջիկայ տարիների բիւջետային գործընթացների շրջանակներում: Առաջարկների մնացած հատուածը չի ընդունուել տարբեր հիմնաւորումներով: Ինչպէս նշեց Տ.Դաւթեանը, մերժման հիմնական դրդապատճառները ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելն է:
  -   Տնտեսութիւն