Երեւանում բացուել է Տիգրան Մեծի 2150-ամեակին նուիրուած ստեղծագործությունների ցուցահանդէս<br />


Երեւանում բացուել է Տիգրան Մեծի 2150-ամեակին նուիրուած ստեղծագործությունների ցուցահանդէս

  • 01-12-2010 21:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամեակին նուիրուած «Մէկ աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդէսի բացմանը: Միջոցառմանը ներկայ էին ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը, Արարատեան հայրապետական թեմի առաջնորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը: Տ.Սարգսեանը շրջել է ցուցասրահներով եւ ծանօթացել ութսունչորս ստեղծագործողների աշխատանքներին` գեղանկարներին, քանդակներին, ինչպէս նաեւ Արցախի Տիգրանակերտ հնավայրից բերուած պեղածո նիւթերին: Ցուցահանդեսին ներկայացուած ստեղծագործություններից մրցոյթով ընտրվելիք աշխատանքը կարժանանա «Վարդգէս Սուրենյանց-150» արծաթէ հուշամեդալին: Պատասխանելով լրագրողների հարցերին, Տ.Սարգսեանը նշել է. «Այսօր նշելով Տիգրան Մեծի 2150 ամեակը` նպատակ ունենք մէկ անգամ եւս բացայայտել Տիգրան Մեծի խորհուրդը մեր ժողովրդի ու պատմութեան համար: Տիգրան Մեծ ասելով նկատի ունենք հայ ժողովրդի միասնական երազանքը, հզօր, ամուր հայրենիք ունենալու գաղափարը, որը մշտապէս կապել ենք Տիգրան Մեծի հետ»: Տ.Սարգսեանն ընդգծել է, որ Տիգրան Մեծի օրինակը մշժտապես ոգեշնչել է հայ ժողովուրդին պայքարելու իր պետականութեան վերականգման համար. «Դա այնպիսի ներուժ է, որը մշտապէս ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր անկախ պետականութեան վերականգնման համար, եւ, ի վերջոյ, այդ երազանքի, այդ ներուժի շնորհիւ մենք հասել ենք յաջողութեան: Ընդհանրապես ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմութիւնը` տեսնում ենք, որ բազմաթիւ դրուագներ կան այդ պատմութեան մէջ, որոնք արդիական նաեւ այսօր»:
  -   Մշակոյթ