Մարդու իրաւունքների պաշտպանը դիմել է Հայաստանի ոստիկանապետին


Մարդու իրաւունքների պաշտպանը դիմել է Հայաստանի ոստիկանապետին

  • 27-10-2010 17:31:28   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը հոկտեմբերի 27-ին դիմել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսեանին՝ ներկայացնելով ստորեւ բերուած փաստերը. «Հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինէ Աբրահամեանը այցելել է ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմ եւ յայտնել, որ իր ամուսինը` Պօղոս Պետրոսեանը եւ քաղաքացիներ Ռոբերտ Յակոբեանը, Արմէն Մելքոնեանը եւ Յակոբ Գալստեանը գտնւում էն ՀՀ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկուել էն ծեծի, խոշտանգումների եւ պատիւն ու արժանապատուութիւնը նուաստացնող վերաբերմունքի: Նշուածի կապակցութեամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելեցին ոստիկանութեան Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին ոստիկանութեան մարմին բերման ենթարկուածների մատեանը եւ առանձնազրոյց ունեցան քաղաքացիներ Պօղոս Պետրոսեանի, Ռոբերտ Յակոբեանի, Արմէն Մելքոնեանի եւ Յակոբ Գալստեանի հետ: Առանձնազրոյցի ընթացքում Պօղոս Պետրոսեանը յայտնեց, որ ծեծի է ենթարկուել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով ստացել է գլխի վնասուածք (վէրք-քերծուածքի տեսքով), որը արձանագրուել եւ լուսանկարուել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից: Նշենք նաեւ, որ ոստիկանութեան մարմին բերման ենթարկուածների մատեանի ուսումնասիրութեան արդիւնքում պարզուել է, որ բերման ենթարկուած Ռոբերտ Յակոբեանի եւ Արմէն Մելքոնեանի մասին մատեանում որեւէ նշում առկայ չէ: Ինչ վերաբերում է Պօղոս Պետրոսեանին եւ Յակոբ Գալստեանին, ապա ոստիկանութեան մարմին բերման ենթարկուածների մատեանում նշուած էր, որ նրանք բերման էն ենթարկուել 26.10.2010թ. ժամը 00.15-ին եւ ազատ էն արձակուել 26.10.2010թ. 02.30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելութեան ժամանակ` 26.10.2010թ. ժամը 16-ից 18-ի սահմաններում նրանք դեռ ոստիկանութեան բաժնում էին»: Ելնելով վերոգրեալից եւ ղեկավարուելով ,մարդու իրաւունքների պաշտպանի մասինէ ՀՀ օրէնքի 12-րդ յօդուածի պահանջներով, Ա.Յարութիւնեան առաջարկել է յանձնարարել ստուգելու գրութեամբ նշուած փաստերի իսկութիւնը, եւ այդպիսիք իրականութեանը համապատասխանելու դէպքում, ձեռնարկել միջոցներ մեղաւորներին յայտնաբերելու, պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ:
  -   Մարդու իրաւունքներ