Մարդու իրավունքների պաշտպանը դիմելել է Հայաստանի ոստիկանապետին


Մարդու իրավունքների պաշտպանը դիմելել է Հայաստանի ոստիկանապետին

  • 27-10-2010 17:31:28   | Հայաստան  |  Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 27-ին դիմել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ներկայացնելով ստորեւ բերված փաստերը. «Հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը եւ քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը եւ Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկվել են ծեծի, խոշտանգումների եւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Նշվածի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանը եւ առանձնազրույց ունեցան քաղաքացիներ Պողոս Պետրոսյանի, Ռոբերտ Հակոբյանի, Արմեն Մելքոնյանի եւ Հակոբ Գալստյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում Պողոս Պետրոսյանը հայտնեց, որ ծեծի է ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որը արձանագրվել եւ լուսանկարվել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից: Նշենք նաեւ, որ ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Ռոբերտ Հակոբյանի եւ Արմեն Մելքոնյանի մասին մատյանում որեւէ նշում առկա չէ: Ինչ վերաբերում է Պողոս Պետրոսյանին եւ Հակոբ Գալստյանին, ապա ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանում նշված էր, որ նրանք բերման են ենթարկվել 26.10.2010թ. ժամը 00.15-ին եւ ազատ են արձակվել 26.10.2010թ. 02.30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ` 26.10.2010թ. ժամը 16-ից 18-ի սահմաններում նրանք դեռ ոստիկանության բաժնում էին»: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ,Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` առաջարկում եմ հանձնարարել ստուգելու գրությամբ նշված փաստերի իսկությունը, եւ այդպիսիք իրականությանը համապատասխանելու դեպքում, ձեռնարկել միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հարգանքով` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՐՈՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հարգելի պարոն Սարգսյան, Ս.թ. հոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը եւ քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը եւ Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկվել են ծեծի, խոշտանգումների եւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Նշվածի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանը եւ առանձնազրույց ունեցան քաղաքացիներ Պողոս Պետրոսյանի, Ռոբերտ Հակոբյանի, Արմեն Մելքոնյանի եւ Հակոբ Գալստյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում Պողոս Պետրոսյանը հայտնեց, որ ծեծի է ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որը արձանագրվել եւ լուսանկարվել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից: Նշենք նաեւ, որ ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Ռոբերտ Հակոբյանի եւ Արմեն Մելքոնյանի մասին մատյանում որեւէ նշում առկա չէ: Ինչ վերաբերում է Պողոս Պետրոսյանին եւ Հակոբ Գալստյանին, ապա ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանում նշված էր, որ նրանք բերման են ենթարկվել 26.10.2010թ. ժամը 00.15-ին եւ ազատ են արձակվել 26.10.2010թ. 02.30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ` 26.10.2010թ. ժամը 16-ից 18-ի սահմաններում նրանք դեռ ոստիկանության բաժնում էին: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ,Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով, Ա.Հարությունյանն առաջարկել է ոստիկանապետին հանձնարարել ստուգելու գրությամբ նշված փաստերի իսկությունը, եւ այդպիսիք իրականությանը համապատասխանելու դեպքում, ձեռնարկել միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play