Թուրքիան կոչ է արել Քադաֆիին հեռանալ իշխանութիւնից


Թուրքիան կոչ է արել Քադաֆիին հեռանալ իշխանութիւնից

  • 03-05-2011 18:58:46   |   |  Միջազգային
Թուրքիայի վարչապետ Ռեջէբ Թաիբ Էրդողանը մայիսի 3-ին յայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մուհամադ Քադաֆին պէտք է անմիջապէս հեռանայ իշխանութիւնից: Նրա խօսքերով, Քադաֆին անտեսել է Լիբիայում բոլոր բարեփոխումների կոչերը` նախընտրելով «արեան, արցունքի եւ դաժանութիւն սեփական ժողորդի նկատմամբ»: Էրդողանը գտնում է, որ Լիբիայի առաջնորդը պէտք է պատմական քայլ կատարի յանուն Լիբիայի ապագայի, նրա խաղաղութեան եւ բարգաւաճման: Նախկինում պաշտօնական Անկարան շատ աւելի հաւատարիմ է եղել Քադաֆիին` առաջարկելով նրան երկրում գնալ աստիճանական վերափոխման եւ ընդդիմութեան հետ բանակցութեան: Բացի այդ Թուրքիան մինչեւ վերջին պահը ընդդիմանում էր լիբիական ռեժիմի դէմ ռազմական գործողութիւններին եւ որպէս Նատօ-ի անդամ երկիր դէմ էր կոնֆլիկտի մէջ իր ներքաշմանը: Մինչդեռ Թուրքիայի կողմից մշակուած խաղաղ ծրագիրը Տրիպոլիում ուշադրութեան չարժանացաւ: Դրանից յետոյ Թուրքիան յայտարարեց, որ փակում է իր դեսպանատունը Լիբիայում եւ սկսում է համագործակցել միջազգային կառոյցների հետ` ընդունելով Բենգաիզում ընդդիմադիր Ազգային խորհուրդը որպէս օրինական իշխանութիւն: Թուրքիան արդէն ներկայացուած է Բենգազիում. այնտեղ աշխատում է նրա դիւանագէտների խումբը, իսկ քաղաքի օդանաւակայանը ղեկավարւում է թուրք մասնագէտների կողմից:
  -   Միջազգային