Վարչապետը ներկայ է գտնուել Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամեակին նուիրուած ցուցահանդէսին


Վարչապետը ներկայ է գտնուել Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամեակին նուիրուած ցուցահանդէսին

  • 02-05-2011 18:48:13   | Հայաստան  |  Մշակոյթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 2-ին ներկայ է գտնուել «Ակադեմիայ» պատկերասրահում պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամեակին նուիրուած ցուցահանդէսի բացմանը, որը կազմակերպուել է Արարատեան Հայրապետական թեմի եւ Աշխարհի հայ նկարիչների միաւորման կողմից: Վարչապետն Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետ շրջել է ցուցասրահով, ծանօթացել ներկայացուած աշխատանքներին: Ցուցահանդէսում ներկայացուած են Անիին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտաւներ եւ լուսանկարիչ Զաւէն Սարգսեանի լուսանկարները: Միջոցառման կազմակերպման աշխատանքներն ընդգրկել են 2010թ. մարտ-ապրիլ ժամանակահատուածը, որի ընթացքում ցուցահանդէսին մասնակցող գեղանկարիչներն ստեղծագործել են Հայաստանում եւ Անի մայրաքաղաքի աւերակներում:
  -   Մշակոյթ