Վարչապետը ներկա է գտնվել Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին<br /> <br />


Վարչապետը ներկա է գտնվել Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին

  • 02-05-2011 18:48:13   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին ներկա է գտնվել «Ակադեմիա» պատկերասրահում պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպվել է Արարատյան Հայրապետական թեմի եւ Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից: Վարչապետն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետ շրջել է ցուցասրահով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ցուցահանդեսում ներկայացված են Անիին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտավներ եւ լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարները: Միջոցառման կազմակերպման աշխատանքներն ընդգրկել են 2010թ. մարտ-ապրիլ ժամանակահատվածը, որի ընթացքում ցուցահանդեսին մասնակցող գեղանկարիչներն ստեղծագործել են Հայաստանում եւ Անի մայրաքաղաքի ավերակներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play