Մարտի 7-ին տեղի է ունեցել Կալիֆոռնիայի հայ գրողների<br /> միութեան ընդհանուր ժողովը<br />


Մարտի 7-ին տեղի է ունեցել Կալիֆոռնիայի հայ գրողների
միութեան ընդհանուր ժողովը

  • 11-03-2010 13:41:00   | ԱՄՆ  |  Մշակոյթ
ԳԼԵՆԴԷԼ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ս. թ. մարտի 7-ին Գլենդելի Գարամանուկյան Երիտասարդական Կենտրոնում տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) ընդհանուր ժողովը: ԿՀԳՄ-ի նախագահ Գրիշ Դաւթեանն առաջարկել է ընտրել օրուայ դիվան: Ժողովը բաց քուէարկութեամբ դիւանի նախագահ է ընտրել Հրանտ Սիմոնեանին, քարտուղար` Վարսիկ Յակոբեանին: Ինչպէս տեղեկացրել են ԿՀԳՄ-ից, վարչութեան փոխքարտուղար Ռ. Կորյունը ներկայացրել է ԿՀԳՄ-ի երկամյա գործունէութեան տեղեկագիրը, գանձապահ Կիմա Կիրակոսեանը` ֆինանսական հաշուէտւութիւնը: Տեղի է ունեցել նաեւ ԿՀԳՄ-ի երկամյա գործունէութեան քննարկում, որի ժամանակ առաջարկութիւններ ու հարցեր են ուղղուել վարչութեանը, որոնց պատասխանել է Գ. Դավթեանը: Ժողովը վարչութեան երկամյա գործունէութիւնը գնահատել է բաւարար: Փակ քուէարկութեամբ կատարուել է վարչութեան նոր կազմի ընտրություն: Մարտի 9-ին ընդհանուր ժողովի դիւանի հրաւէրով կայացել է նորընտիր կազմի ժողովը, որը բաց քուէարկութեամբ կատարել է վարչական պաշտօնների բաժանում, մասնաւորապէս` միութեան նախագահ է ընտրուել Գրիշ Դավթեանը, փոխնախագահ` Պողոս Գուպելյանը, քարտուղար` Գարուշ Հարյանցը, փոխքարտուղար` Ֆիրա Ակյանը, գանձապահ` Ռ. Կորյունը, հաշուապահ` Ներսէս Տեր-Մեսրոպեանը, խորհրդական` Գեւորգ Քրիստինյանը:
  -   Մշակոյթ