Մարտի 7-ին տեղի է ունեցել Կալիֆոռնիայի հայ գրողների
միութեան ընդհանուր ժողովը
11-03-2010 13:41:00 | ԱՄՆ | Մշակոյթ
ԳԼԵՆԴԷԼ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ս. թ. մարտի
7-ին Գլենդելի Գարամանուկյան Երիտասարդական Կենտրոնում տեղի է
ունեցել Կալիֆոռնիայի Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) ընդհանուր
ժողովը:
ԿՀԳՄ-ի նախագահ Գրիշ Դաւթեանն առաջարկել է ընտրել օրուայ դիվան:
Ժողովը բաց քուէարկութեամբ դիւանի նախագահ է ընտրել Հրանտ Սիմոնեանին,
քարտուղար` Վարսիկ Յակոբեանին:
Ինչպէս տեղեկացրել են ԿՀԳՄ-ից, վարչութեան փոխքարտուղար Ռ.
Կորյունը ներկայացրել է ԿՀԳՄ-ի երկամյա գործունէութեան տեղեկագիրը,
գանձապահ Կիմա Կիրակոսեանը` ֆինանսական հաշուէտւութիւնը: Տեղի է
ունեցել նաեւ ԿՀԳՄ-ի երկամյա գործունէութեան քննարկում, որի
ժամանակ առաջարկութիւններ ու հարցեր են ուղղուել վարչութեանը,
որոնց պատասխանել է Գ. Դավթեանը: Ժողովը վարչութեան երկամյա
գործունէութիւնը գնահատել է բաւարար:
Փակ քուէարկութեամբ կատարուել է վարչութեան նոր կազմի
ընտրություն:
Մարտի 9-ին ընդհանուր ժողովի դիւանի հրաւէրով կայացել է
նորընտիր կազմի ժողովը, որը բաց քուէարկութեամբ կատարել է վարչական
պաշտօնների բաժանում, մասնաւորապէս` միութեան նախագահ է ընտրուել
Գրիշ Դավթեանը, փոխնախագահ` Պողոս Գուպելյանը, քարտուղար` Գարուշ
Հարյանցը, փոխքարտուղար` Ֆիրա Ակյանը, գանձապահ` Ռ. Կորյունը,
հաշուապահ` Ներսէս Տեր-Մեսրոպեանը, խորհրդական` Գեւորգ Քրիստինյանը: