Հայաստանում աճել են տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած<br /> յանցագործութիւնները<br />


Հայաստանում աճել են տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած
յանցագործութիւնները

  • 05-03-2010 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին Հայաստանում արձանագրուել են կոռուպցիոն բնոյթի 550 հանցագործութիւններ` 2007թ.-ի 171 եւ 2008թ.-ի 392-ի դիմաց: Ինչպէս լրագրողների հետ մարտի 5-ի հանդիպմանը նշեց Հայաստանի ոստիկանութեան կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան պետ Յունան Պողոսեանը, կաշառակերութեան արձանագրուած դէպքերը 2007թ.-ի 7 եւ 2008թ.-ի 63 դէպքի դիմաց հաշուետու ժամանակահատուածում կազմել են 56 դէպք: Նշուեց, որ աճել է տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած հանցագործությունների թիւը. 2008թ.-ի 456 դէպքի դիմաց անցած տարի դրանք 240 դէպքով կամ 52,6%-ով աճել են եւ կազմել 696 դէպք: Այդ թւում 88-ը` ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրութեան, 136-ը` կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու եւ իրացնելու, 159-ը` գանձուող հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելու, 72-ը` մաքսանենգութեան, 12-ը` ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառութեան դէպքեր են:
  -   Հասարակութիւն