Հայաստանում աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված<br /> հանցագործությունները<br />


Հայաստանում աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունները

  • 05-03-2010 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին Հայաստանում արձանագրվել են կոռուպցիոն բնույթի 550 հանցագործություններ` 2007թ.-ի 171 եւ 2008թ.-ի 392-ի դիմաց: Ինչպես լրագրողների հետ մարտի 5-ի հանդիպմանը նշեց Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը, կաշառակերության արձանագրված դեպքերը 2007թ.-ի 7 եւ 2008թ.-ի 63 դեպքի դիմաց հաշվետու ժամանակահատվածում կազմել են 56 դեպք: Նշվեց, որ աճել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը. 2008թ.-ի 456 դեպքի դիմաց անցած տարի դրանք 240 դեպքով կամ 52,6%-ով աճել են եւ կազմել 696 դեպք: Այդ թվում 88-ը` ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, 136-ը` կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու եւ իրացնելու, 159-ը` գանձվող հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելու, 72-ը` մաքսանենգության, 12-ը` ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության դեպքեր են:
Նոյյան տապան  -   Հասարակություն