Սերժ Սարգսեան. «Հայոց բանակի կազմաւորումն ու կայացումը<br /> պատմական նուաճում էր»<br />


Սերժ Սարգսեան. «Հայոց բանակի կազմաւորումն ու կայացումը
պատմական նուաճում էր»

  • 28-01-2010 16:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց բանակի կազմաւորման 18-րդ տարեդարձի առթիւ յունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը պետական պարգեւներ յանձնեց մի խումբ զինծառայողների: Զօրքերի մարտական պատրաստուածութեան ապահովման գործում ներդրած նշանակալի աւանդի, ինչպէս նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախութեան ու անձնուիրութեան ՀՀ նախագահի յունվարի 25-ի հրամանագրով պաշտպանութեան նախարարութեան մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրուել են ՀՀ մեդալներով: Նախագահի մէկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի գլխաւոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհուել է գեներալ-լեյտենանտի, իսկ ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի օպերատիւ վարչութեան պետ, գնդապետ Արտակ Դաւթեանին` գեներալ-մայորի զինուորական կոչում: Շնորհաւորելով պարգեւատրվածներին Հայկական բանակի օրուայ եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարական պարգեւների ու բարձրագոյն զինուորական կոչումների արժանանալու կապակցութեամբ, Ս.Սարգսեանն ասել է. «Այս պարգեւներով մեր երկիրն ու ժողովուրդը իր գնահատականն ու վերաբերմունքն է արտայայտում այն մարդկանց հանդէպ, ովքեր անձնուիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետութեանը, ովքեր կամաւոր իրենց կեանքը դարձրել են առաքելութիւն` ուղղուած պաշտպանութեան ու խաղաղութեան պահպանման նուիրական գործին»: Նա նշել է, որ Հայոց բանակի կազմաւորումն ու կայացումը պատմական նուաճում էր: Նրա խօսքերով, «պետականութեան կորստի, ուրեմն եւ բանակի բացակայութեան պատճառով մենք թանկ, շատ թանկ գին ենք վճարել` սկսած միջնադարից մինչեւ 1915 թուական, մինչեւ Սումգայիթ. Կիրովաբադ ու Բաքու»: Ս.Սարգսեյանի խօսքերով, պատերազմի բերած արեան ու արցունքների, կրակների մէջ ծնուած հայկական բանակը այսօր այն երկաթէ երաշխիքն է, որ ապահովում է մեր գոյութիւնն ու ընթացքը եւ սառը ցնցուղ է ցանկացած տաքագլուխ արկածախնդրութեան դէմ: Նրա բնորոշմամբ, Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է: «Այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին եւ մասնաւորապէս, այն կամաւորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագայ կանոնաւոր բանակի: Նրանցից շատերը իրենց երիտասարդ կեանքը դրեցին Հայրենիքի եւ Ազատութեան զոհասեղանին, հաւերժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ յիշատակին»,- ասաց նա: Դիմելով հանդիսութեանը ներկայ բարձրաստիճան սպաներին, ՀՀ նախագահը, ով ի պաշտօնէ նաեւ Գերագոյն գլխաւոր հրամանատարն է, ասաց. «Ձեր գերխնդիրն է ապահովել Հայրենիքի անվտանգութիւնը: Ձեր մասնագիտական բարձր որակներով, արդի տեխնիկական միջոցներին կատարելապէս տիրապետելու հմտութեամբ, բարոյակամային յատկանիշներով ու հայրենասիրական խրոխտ կեցուածքով դուք յուսալիօրէն կանգնած եք ցանկացած ոտնձգութեան դէմ, եւ որեւէ սադրանքի հեղինակ հաստատապէս պէտք է լուրջ հակահարվածներ, նաեւ մեծ անակնկալներ սպասի հայկական բանակից: Չհասկանալ սա` առնուազն միամտութիւն է: Մարդկանց, ազգերի, պետութիւնների իրաւունքները յարգող իւրաքանչիւր նորմալ երկրի համար ամենամեծ յաղթանակը պատերազմը կանխելն է: Դուք դա անում եք լիարժեքորեն, պատվախնդիր կերպով եւ վայելում եք մեր ժողովրդի սէրը, հանգանքը, վստահութիւնը»: Առանց մարտունակ զինուած ուժերի, ըստ Ս.Սարգսեանն, այսօր տարածաշրջանում չի կարող լինել հաւասարակշռութիւն, ուրեմն եւ` խաղաղութիւն ու կայունութիւն: «Մեր բանակի դերն այսօր չի սահմանափակւում միայն երկրի սահմանների պաշտպանութեամբ: Միջազգային խորացող ինտեգրացիան ենթադրում է նոր խնդիրներ տարբեր ուղղութիւններով, որոնք լուծւում են հաջողութեամբ»,- ասաց նա:
  -   Քաղաքական