Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել Միջազգային աստղագիտական<br /> տարուայ փակման հանդիսաւոր արարողութիւնը<br />


Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել Միջազգային աստղագիտական
տարուայ փակման հանդիսաւոր արարողութիւնը

  • 28-12-2009 16:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ԳԱԱ-ում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել եունեսկօ-ի կողմից յայտարարուած Միջազգային աստղագիտական տարուայ (ՄԱՏ-2009, IYA-2009) փակման հանդիսաւոր արարողութիւնը: Միջոցառմանն ամփոփուել են աստղագիտական տարուայ ընթացքում աշխարհում եւ Հայաստանում անցկացուած միջոցառումների արդիւնքները: Հայաստանը աստղագիտական տարին նշել է մի շարք միջոցառումներով, որտեղ գլխաւոր տեղը զբաղեցրել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանի 100-ամեակին նուիրուած տոնակատարությունը: Գիտնականի ծննդեան օրը` սեպտեմբերի 18-ը, Հայաստանում յայտարարուել էր աստղագիտութեան օր: ՀՀ նախագահի կողմից սահմանուել էր Վ.Համբարձումեանի միջազգային մրցանակ, իսկ Երեւանում բացուել աստղաֆիզիկոսի յուշարձանը: Բիւրականում տեղի են ունեցել Բիւրականեան երկրորդ ամառային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար, «Աստղագիտութիւնը եւ հասարակութիւնը» թեմայով Հայկական աստղագիտական ընկերութեան (ՀԱԸ) տարեկան համաժողովը, Հայ-ֆրանսիական աստղագիտական խորհրդակցութիւնը, «Համակարգչային գիտութիւն եւ տեղեկատուական տեխնոլոգիաներ» (CSIT-2009) գիտաժողովի նստաշրջանը, դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը, հայ մեծանուն աստղագետների հոբելեաններին նուիրուած սեմինարներ: Անցկացուել է «Ես եւ Տիեզերքը» թեմայով պատանի նկարիչների ցուցահանդէս-մրցոյթը, իսկ ԵՊՀ-ում եւ Երեւանի մի շարք դպրոցներում` գիտահանրամատչելի դասախօսութիւններ: Լիովին նորացվել եւ հարստացվել է Հայկական աստղագիտական ընկերութեան ինտերնետային կայքէջը (www.aras.am), որտեղ այժմ լիարժէք տեղեկութիւններ են տեղադրուած հայկական աստղագիտութեան վերաբերեալ: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, աստղագիտությանը ցուցաբերած աջակցութեան համար պատւոգրերի են արժանացել «Վիվասել», «Ապաւէն», «Անտարես», «Էդիտ Պրինտ», «Արայ» ընկերութիւնները, աստղագիտութեան լուսաբանման համար` «Արմէնպրես» տեղեկատուական գործակալութիւնը, «Արմէնպրես»-ի լրագրող Լուսինէ Մարտիրոսեանը, «Առաւօտ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղեանը, աստղագիտական կրթութեան մէջ դերի համար` Մարիետա Գյուլզադյանը: Գիտութեան մէջ ունեցած երկարամեայ վաստակի համար ՀՀ ԳԱԱ վաստակագրեր են յանձնուել Արթուր Նիկողոսեանին, Արմէն Գյուլբուդաղյանին, Նորայր Մելիքյանին, Արտաշէս Պետրոսեանին, Տիգրան Մաղաքյանին եւ Հայկ Յարութիւնյանին: Գիտութեան մէջ ցուցաբերած յաջողութիւնների համար ՀՀ ԳԱԱ պատվոգրեր են ստացել Տիգրան Մովսիսեանը, Աշոտ Յակոբեանը, Կամո Գիգոյանը, Ելենա Նիկողոսեանը, Սմբատ Բալայեանը եւ Արեգ Միքայելեանը: Աստղագիտութեան մէջ ունեցած վաստակի համար Բիւրականի աստղադիտարանի եւ Հայկական աստղագիտական ընկերութեան կողմից Լյուդվիկ Միրզոեանի անուան մրցանակ է շնորհուել Էլմա Պարսամեանին: Յայտնի աստղագէտ Փիշմիշի անուան մրցանակը շնորհուել է Ելենա Նիկողոսեանին` որպէս լաւագոյն կին աստղագետի, իսկ Լուսինէ Սարգսեանը պարգեւատրուել է Հայկական աստղագիտական ընկերութեան Երուանդ Թերզյանի անուան երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակով: Մրցանակներով պարգեւատրուել են նաեւ միջազգային աստղագիտական օլիմպիադայում յաղթող դպրոցականները` Հայկ Յակոբեանը եւ Հայկ Թեփանյանը: Միջազգային աստղագիտական տարուայ հանդիսաւոր փակումը տեղի կունենայ 2010թ. յունվարի 9-10-ին Իտալիայի Պադուա քաղաքում անցկացուելիք գիտաժողովի ընթացքում:
  -   Հասարակութիւն