Կին Օվանեսովի «Ջրիմուռներ-էներգիա» նախագծն արժանացել է<br /> միջազգային մրցոյթի 3-րդ մրցանակին<br />


Կին Օվանեսովի «Ջրիմուռներ-էներգիա» նախագծն արժանացել է
միջազգային մրցոյթի 3-րդ մրցանակին

  • 24-12-2009 17:20:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՌԼԻՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ImpACT3 միջազգային մրցոյթում 3-րդ մրցանակի է արժանացել Բրեմէնի Յակոբս համալսարանի ուսանող Կին Օվանեսովի եւ նրա 3 թիմակիցների նախագիծը: Աշխարհն առաւել բարեկարգ դարձնելու յիշեալ ուսանողական մրցոյթին, որը հովանաւորում է Նոբելեան խաղաղութեան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը, մասնակցել է 24 թիմ` եւրոպական 9 բուհերից: Այս մասին գրում «Ազգը»` վկայակոչելով Գերմանական ճարտարագէտների միութեան (VDI) հաղորդագրութիւնը: «Իմ հայրենի Հայաստանը նաւթ չունի, դրա հետեւանքով տնտեսութիւնը չի շահում: Այդ է պատճառը, որ ես սկսեցի էներգետիկ այլընտրանքային աղբիւրներ որոնել»,- ասել է ծովային հետազոտութիւններով զբաղուող «Ջրիմուռներ-էներգիա» նախագծի հեղինակ Օվանեսովը, ըստ որի ջրիմուռները կարելի է որպէս կենսաէներգետիկ հումք օգտագործել: Ժյուրին առաջին մրցանակի է արժանացրել Բադեն Վյուրթեմբերգից 4 ուսանողների. նրանք ինտերնետի միջոցով վաճառել են կալանավայրերում երիտասարդների արտադրած պայուսակները: Երկրորդ մրցանակի է արժանացել դանիացի ուսանողների խումբը. մարզասրահ այցելողներն իրենց առողջութիւնն ամրապնդելուն զուգահեռ կարող են մարզասարքերին իրենց հպումը դրամի վերածել` մարզանիվի պտույտից ստացուած էներգիան կարող է փոքր սարքեր աշխատեցնել: Նախագիծը կիրառուելու է Բանգլադեշում:
  -   Հասարակութիւն