Կին Օվանեսովի «Ջրիմուռներ-էներգիա» նախագծն արժանացել է<br /> միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին<br />


Կին Օվանեսովի «Ջրիմուռներ-էներգիա» նախագծն արժանացել է
միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին

  • 24-12-2009 17:20:00   | Գերմանիա  |  Հասարակություն
ԲԵՌԼԻՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ImpACT3 միջազգային մրցույթում 3-րդ մրցանակի է արժանացել Բրեմենի Յակոբս համալսարանի ուսանող Կին Օվանեսովի եւ նրա 3 թիմակիցների նախագիծը: Աշխարհն առավել բարեկարգ դարձնելու հիշյալ ուսանողական մրցույթին, որը հովանավորում է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մուհամմադ Յունուսը, մասնակցել է 24 թիմ` եվրոպական 9 բուհերից: Այս մասին գրում «Ազգը»` վկայակոչելով Գերմանական ճարտարագետների միության (VDI) հաղորդագրությունը: «Իմ հայրենի Հայաստանը նավթ չունի, դրա հետեւանքով տնտեսությունը չի շահում: Այդ է պատճառը, որ ես սկսեցի էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ որոնել»,- ասել է ծովային հետազոտություններով զբաղվող «Ջրիմուռներ-էներգիա» նախագծի հեղինակ Օվանեսովը, ըստ որի ջրիմուռները կարելի է որպես կենսաէներգետիկ հումք օգտագործել: Ժյուրին առաջին մրցանակի է արժանացրել Բադեն Վյուրթեմբերգից 4 ուսանողների. նրանք ինտերնետի միջոցով վաճառել են կալանավայրերում երիտասարդների արտադրած պայուսակները: Երկրորդ մրցանակի է արժանացել դանիացի ուսանողների խումբը. մարզասրահ այցելողներն իրենց առողջությունն ամրապնդելուն զուգահեռ կարող են մարզասարքերին իրենց հպումը դրամի վերածել` մարզանիվի պտույտից ստացված էներգիան կարող է փոքր սարքեր աշխատեցնել: Նախագիծը կիրառվելու է Բանգլադեշում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play