ՀՕՄ-ի ԱՄՆ-ի արեւլյան կառոյցը յայտարարում է<br /> «Երիտասարդությանը միաւորող ծրագիր»<br />


ՀՕՄ-ի ԱՄՆ-ի արեւլյան կառոյցը յայտարարում է
«Երիտասարդությանը միաւորող ծրագիր»

  • 18-12-2009 16:09:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Եորքի համալսարանում 2010թ. փետրուարի 6-ին կմեկնարկի «Երիտասարդությանը միաւորող ծրագիրը», որի կազմակերպիչն է Հայ օգնութիւն միութեան արեւելյան կառոյցը: Ծրագրի նպատակն է մէկ վայրում համախմբել հայ ուսանողներին տարբեր երկրներից, հնարաւորութիւն ստեղծել նրանց համար միասին քննարկելու տարբեր հարցեր եւ արտայայտելու իրանց տեսակետները: Ինչպէս տեղեկացնում է «Հայրենիք» շաբաթաթերթը, ծրագիրն իրականացուել է Բենթլի համալսարանի դասախօս Ասպետ Քուչիկյանի ջանքերի շնորհիւ, ով արդէն փորձառու է երիտասարդական ծրագրեր ղեկավարելու գործում ԱՄՆ-ում, Հայաստանում եւ Միջին Արեւելքում: Ծրագրի շրջանակներում նախատեսուած են դասախօսութիւններ, քննարկումներ, օրինակ հայ երիտասարդության ներկայիս մարտահրավերների մասին: Ծրագրի մասնակիցները ապահովուած կլինեն կացարանով, սնունդով եւ տրանսպորտով նյու Յորքում:
  -   Հասարակութիւն