ՀՕՄ-ի ԱՄՆ-ի արեւլյան կառույցը հայտարարում է<br /> «Երիտասարդությանը միավորող ծրագիր»<br />


ՀՕՄ-ի ԱՄՆ-ի արեւլյան կառույցը հայտարարում է
«Երիտասարդությանը միավորող ծրագիր»

  • 18-12-2009 16:09:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նյու Յորքի համալսարանում 2010թ. փետրվարի 6-ին կմեկնարկի «Երիտասարդությանը միավորող ծրագիրը», որի կազմակերպիչն է Հայ օգնություն միության արեւելյան կառույցը: Ծրագրի նպատակն է մեկ վայրում համախմբել հայ ուսանողներին տարբեր երկրներից, հնարավորություն ստեղծել նրանց համար միասին քննարկելու տարբեր հարցեր եւ արտահայտելու իրանց տեսակետները: Ինչպես տեղեկացնում է «Հայրենիք» շաբաթաթերթը, ծրագիրն իրականացվել է Բենթլի համալսարանի դասախոս Ասպետ Քուչիկյանի ջանքերի շնորհիվ, ով արդեն փորձառու է երիտասարդական ծրագրեր ղեկավարելու գործում ԱՄՆ-ում, Հայաստանում եւ Միջին Արեւելքում: Ծրագրի շրջանակներում նախատեսված են դասախոսություններ, քննարկումներ, օրինակ հայ երիտասարդության ներկայիս մարտահրավերների մասին: Ծրագրի մասնակիցները ապահովված կլինեն կացարանով, սնունդով եւ տրանսպորտով նյու Յորքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն