Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան<br /> սկզբունքը,- ասում է ՀԱԿ-ի համակարգողը<br />


Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան
սկզբունքը,- ասում է ՀԱԿ-ի համակարգողը

  • 04-12-2009 14:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արտգործնախարարների աթէնքեան հանդիպմանը կատարուել է մի ահաւոր բան` Հայաստանն ընդունել է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան սկզբունքի հիման վրայ: Յայտարարելով այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում, Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ամենակարեւորը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, եւ այն բարձրաձայնելու համար անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնները հարցը մտցրել էին ԵԱՀԿ, որտեղ Հայաստանը վետոյի իրաւունք ուներ: Լ.Զուրաբյանը յիշեցրեց, որ Աթէնքում ընդունուած յայտարարութեյան բովանդակութեամբ բազմաթիւ առաջարկներ եղել են նաեւ առաջին նախագահի օրոք, սակայն նախագահն օգտուել է վետոյի իրաւունքից: Իսկ այսօր, ըստ Լ.Զուրաբյանի, Հայաստանի իշխանութիւնները մատնանշում են, որ ստորագրուած փաստաթղթում առկայ է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը` մոռանալով, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել խնդիրը լուծել այդ սկզբունքով, սակայն` տարածքային ամբողջականութեան շրջանակներում, ինչը նշանակում է Ղարաբաղի բարձր ինքնավարութիւն Ադրբեջանի կազմում: Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թէ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարութեան մասին Լ.Տեր-Պետրոսեանը ասել է դեռեւս 1994թ.-ին «Կոմսոմոլսկայա պրաւդա» թերթին տուած հարցազրոյցում, Լ.Զուրաբյանը նշեց, որ այն ժամանակ նախագահի բոլոր յայտարարութիւններն ուղղուած են եղել ռազմական անվտանգութեան ապահովմանը: Նրա խօսքերով, նման յայտարարութիւններով նախկին իշխանութիւնները ապահովել են յաղթանակը, իսկ ներկայ իշխանութիւնները ամպագոռգոռ արտայայտութիւններով գնում են դէպի պարտութիւն: Լ.Զուրաբյանը հրաժարուեց մեկնաբանել Հանրապետական կուսակցութեան վերջին համագումարում նախագահ Սերժ Սարգսեյանի ելոյթը, նշելով, որ ընդդիմությանը հետաքրքրում է իշխանութեան ոչ թէ խօսքը, այլ գործը: «Եթէ նրանք չեն արձակում 15 քաղբանտարկյալներին, համերաշխութեան մասին նրանց ասածները գրոշի արժէք չունեն»,- նկատեց նա:
  -   Քաղաքական