Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել<br /> հայ-չեխական քաղաքական խորհրդակցութիւններ<br />


Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել
հայ-չեխական քաղաքական խորհրդակցութիւններ

  • 10-11-2009 16:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ԱԳՆ-ում նոյեմբերի 9-ին կայացել են հայ-չեխական քաղաքական խորհրդակցութիւններ` արտաքին գերատեսչութիւնների վարչութեան պետերի մակարդակով: Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խրախուսմանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցութեանը, տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներին, ինչպէս նաեւ Հայաստան-ԵՄ յարաբերութիւններին առնչուող հարցերի լայն շրջանակ: Գոհունակութեամբ նշուվել է երկկողմ քաղաքական շփումների ներկայ մակարդակը եւ դրանք հետեւողականօրէն զարգացնելու անհրաժեշտութիւնը: Կողմերը համաձայնել են ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը, նպաստել երկու երկրների միջեւ գործարար կապերի զարգացմանը, շարունակել համագործակցութիւնը ԵՄ Արեւելյան գործընկերութեան շրջանակներում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը չեխական պատուիրակութեանն ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակուել ԵՄ Արեւելյան գործընկերութեան շրջանակներում փոխգործակցութեան վերաբերեալ, նշուվել է մարդկային շփումների խրախուսման կարեւորութիւնն ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափերում: Չեխական կողմի խնդրանքով ներկայացուել են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի զարգացումները:
  -   Քաղաքական