Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել<br /> հայ-չեխական քաղաքական խորհրդակցություններ<br />


Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել
հայ-չեխական քաղաքական խորհրդակցություններ

  • 10-11-2009 16:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ԱԳՆ-ում նոյեմբերի 9-ին կայացել են հայ-չեխական քաղաքական խորհրդակցություններ` արտաքին գերատեսչությունների վարչության պետերի մակարդակով: Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսությանը, առեւտրային կապերի եւ ներդրումների խրախուսմանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Գոհունակությամբ նշվել է երկկողմ քաղաքական շփումների ներկա մակարդակը եւ դրանք հետեւողականորեն զարգացնելու անհրաժեշտությունը: Կողմերը համաձայնել են ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը, նպաստել երկու երկրների միջեւ գործարար կապերի զարգացմանը, շարունակել համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, նույն օրը չեխական պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, նշվել է մարդկային շփումների խրախուսման կարեւորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Չեխական կողմի խնդրանքով ներկայացվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play