ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան<br /> կնքեցին համագործակցութեան յուշագիր<br />


ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան
կնքեցին համագործակցութեան յուշագիր

  • 24-12-2009 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ Հայաստանի շախմատի ակադեմիան (ՀՇԱ) դեկտեմբերի 24-ին կնքեցին յուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը եւ ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտեանը: Յուշագրի շրջանակներում նախատեսւում է Հայաստանի շախմատիստների յաղթանակների փորձը փոխանցել Սփիռք: ՀՇԱ-ի կողմից հանրապետութեան մարզերում կատարած աշխատանքի փորձը հնարավորինս կտարածուի Սփիւռքի համայնքներում, կազմակերպություններում եւ դպրոցներում: «Կփորձենք հայկական շախմատային տաղանդն արթնացնել նաեւ Սփիւռքում»,- նշեց նախարարը` յաւելելով, որ 2010թ. կողմերը կկազմակերպեն համահայկական շախմատային օլիմպիադա: Մրցաշարի տարիքային խմբերի ձեւաւորման հարցը կկարգաւորի ՀՇԱ-ն: Տիկին Հակոբեանն ակնարկեց, որ կարելի է կազմակերպել նաեւ Հայաստանի հաւաքականի եւ սփիւռքեան մրցաշարերում հաղթանակած շախմատիստների թիմի միջեւ իւրայատուկ մի մրցամարտ: Տիկին Յակոբեանը նշեց, որ Սփիւռքից Հայրենիք այցելող երիտասարդների համար ՀՇԱ-ում կկազմակերպուեն շախմատի դասընթացներ, հանաժամանակյա խաղեր: Բացի այդ, սփիւռքահայերի համար ՀՇԱ-ն կկազմակերպի առցանց դասընթացներ` օգտագործելով Հայկական բարեգործական ընդհանուր միութեան Հայկական համացանցային համալսարանի հնարաւորութիւնները: Դրանով եւս կողմերը կնպաստեն սփիւռքահայ շախմատային ներուժի ներգրաւմանը «Հայաստանը` շախմատի գերտէրութիւն» շարժմանը: Ս.Լպուտեանը նշեց, որ ՀՇԱ-ն եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ուրախութեամբ են արձագանքել ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութեան առաջարկին: Նա հաւաստեց, որ արդէն իսկ մշակւում են Սփիւռքի մատաղ սերնդի շրջանում շախմատի զարգացման եղանակները: ՀՇԱ-ի նախագահն ընդգծեց, որ խնդիր է դրուած կազմակերպել այնպիսի մրցաշարեր, որոնց կներգրաւուեն Սփիւռքի շախմատիստները` հավաստելով, որ այդտեղ եւս կան բարձրակարգ շախմատիստներ: Նա համոզմունք յայտնեց, որ նշուած նախաձեռնութիւնները «մեծ ջերմութեամբ եւ ոգեւորութեամբ կընդունուեն ամէնուր, եւ այդ ոգեւորուածութիւնը տարէցտարի աւելի օգտագկար կլինի մեր միասնական ձգտումներն իրականացնելու համար»:
  -   Հասարակութիւն